Նինա Մարգարյան. «Պատկերացրեք, թե ինչպիսի հրեշ ենք ստանալու, եթե թույլ տանք»
Երեկ գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցել են, որ իրենց հենարանը լիսկայատիպ կադրերն են, որոնք ապահովում են ընտրակեղծիքների մեխանիզմի անհապաղ աշխատանքը, ինչպես նաև այնպիսի մարդկանցից բաղկացած քաղաքական մարմինները, որոնք զբաղված են լիսկայատիպ կադրերին պաշտոններ բաժանելով:
Իրավիճակը ավելի սարսափելի է դառնում, երբ կարդում ես գործող իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որտեղ «2.5. Ընտրական իրավունքը և ընտրական համակարգը» կետում հռչակվում է, որ ընտրական համակարգի հիմնական նպատակներից մեկը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ապահովելն է: Եվ եթե դրանից առաջ որոշ քաղաքական ուժեր փորձում էին արդարացնել իշխանություններին՝ հայտարարելով, թե սահմանադրական բարեփոխումներն ուղղված են որակապես նոր, դրական շունչ հաղորդելու քաղաքական համակարգին, ապա երեկվա Լիսկայի նշանակումը փակեց բոլոր այդ դեմագոգիկ խոսակցությունները, և բոլորիս տեսանելի դարձավ, թե ովքեր են անհրաժեշտ գործող իշխանություններին, և ովքեր են լինելու այդ քաղաքական մեծամասնության անդամները, եթե թույլ տանք, որ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն իրականացվեն:
Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «սահմանադրական բարեփոխումների» նախագիծն ուղղված է Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում ամրապնդելուն, պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում ուժեղացնելուն, ինչպես նաև ընդլայնելուն ԱԺ վերահսկողական լիազորությունների շրջանակները (նածագծի «2.4.2» կետը), ապա պատկերացրեք, թե ինչպիսի հրեշ ենք ստանալու, եթե թույլ տանք գործող իշխանություններին իրականացնել այդ «սահմանադրական բարեփոխումները»:
Կարծում եմ, որ այս ամենից հետո բոլորիս պարտքն է դառնում հնարավորինս աջակցել սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին, իսկ աջակցության լավագույն տարբերակը, կարծում եմ, կլինի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելը, քանի որ այդպես յուրաքանչյուրս հնարավորություն կստանա տեսանելի դարձնել մեր բողոքը գործող իշխանությունների համար, մյուս կողմից էլ՝ ցույց կտանք հանրահավաքի կազմակերպիչներին, որ ժողովուրդը կանգնած է իրենց թիկունքին. չէ՞ որ ինչքան էլ այս կամ այն կուսակցությունն ուզենա փոխությունների հասնել, առանց ժողովրդի չի կարող դա անել, քանի որ առաջին հերթին նա ներկայացնում է ժողովրդի պահանջը և շահերը, իսկ եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում, ապա ստացվում է, որ այդ՝ իրականում երկրին օդի ու ջրի պես անհրաժեշտ պահանջները ոչ մի քաշ չունեն, և գործող իշխանությունները կարող են շարունակել անօրինականություններ գործել և հանուն սեփական նեղ շահերի՝ երկիրը դեպի անդունդը տանել:

Նինա Մարգարյան