Կարծիք

26.09.2014 11:58


«Եթե ընդդիմության հանրահավաքն ազդեցիկ չէր, ինչո՞ւ են իշխանություններն այդքան իրար խառնվել»

«Եթե ընդդիմության հանրահավաքն ազդեցիկ չէր, ինչո՞ւ են իշխանություններն այդքան իրար խառնվել»

Թերթեցի այսօրվա մամուլի էջերն ու կարդացի մի քանի իշխանական կայքերի «վերլուծությունները» ընդդիմության երեկվա հանրահավաքի մասին, և մի տրամաբանական հարց ծագեց մոտս՝ եթե ընդդիմության երեկվա հանրահավաքը հզոր չէր, ազդեցիկ չէր, էլ ինչո՞ւ եք բոլորդ էդքան իրար խառնվել: Ինչո՞ւ եք գործի դրել ձեր բոլոր «ընդդիմադիր» դհոլներին և «ֆեյսբուքյան ռեմբոներին»:
Պատասխանն ակնհայտ է` իշխանություններից լավ ոչ ոք չգիտի, որ իրենք ունեն գրեթե զրոյական լեգիտիմություն, և եթե հանրահավաքների այս ալիքը թափ հավաքի, ապա իրենք միայնակ կմնան և ստիպված կլինեն հրաժարվել Սահմանադրությունը փոխելու մտքից, ինչը կնշանակի, որ մեր երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Եվ դա թույլ չտալու համար իշխանություններն արդեն հիմա փորձում են իրենց ողջ լրատվական և դհոլական դաշտը «քսի» տալ ընդդիմության դեմ:
Բայց ասեմ, որ իրենց ջանքերն ապարդյուն են. հետ քայլ չի լինելու:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը