Բոլորս դեպի Ազատության հրապարակ. հանդիպման վայրը փոխել չի կարելի
Երեկ Աբովյան քաղաքից մեկնարկեց հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքի իրազեկման հավաքը, ու պետք է փաստեմ, որ այն բավական հաջող մեկնարկեց: Սրա վկայությունը ոչ միայն հանրահավաքի մարդաշատությունն էր, այլ հավաքվածների տրամադրությունը, վճռականությունը, որ մտնում են պայքարի մի լուրջ փուլ, ու լիահույս են, որ այն կունենա հաղթական ավարտ:
Մոտավոր գնահատականներով՝ 3–4 հազար մարդ էր մասնակցում հանրահավաքին, ինչը մեկ քաղաքի համար բավականին լուրջ թիվ է։
Ինչ խոսք, հանրահավաքի կազմակերպիչների կուսակիցներն ու համակիրները պարտադիր ներկա են լինում նման միջոցառումներին, եթե անգամ վստահ չեն պայքարի հաղթական ելքի հարցում: Քանի որ իրենց քաղաքական ուժերը ելել են պայքարի ու անկախ արդյունքից՝ պետք է պինդ կանգնեն առաջնորդների կողքին: Նմանապես, եթե անգամ վստահ չես՝ կհաղթի՞ արդյոք քո թիմը որևէ սպորտային միջոցառման ժամանակ, միևնույն է՝ նրան ես երկրպագում. բա հո հակառակորդի համա՞ր չէիր «ցավելու»:
Բայց Աբովյանի հանրահավաքը ցույց տվեց, որ հավաքվածների մեջ քիչ չէին մարդիկ, ովքեր եկել էին հրապարակ, քանի որ չէին կարող չգալ՝ անհույս լավատեսներ, ոչ մի պարագայում չհանձնվողներ, պայքարի ոգին իրենց մեջ կրողներ: Մի խոսքով, այս իշխանություններից մինչև կոկորդը զզվածներ, ովքեր հավատացել էին, որ այս անգամ մի բան հնարավոր կլինի փոխել մեր երկրում, ու եկել էին իրենց մասնկցությամբ հավաքվածներին ու առաջին հերթին կազմակերպիչներին գոտեպնդելու:
Անշուշտ, շարքային քաղաքացին քաղաքականացված է, քանի որ մեր նման անկայուն և ծանր վիճակում գտնվող երկրի բնակիչը, ով ամեն օր արթնանում է վաղվա օրվա հանդեպ տանգապը սրտում, չի կարող քաղաքականացված չլինել: Չէ՞ որ որքան երկրի վիճակը վատ, այնքան հասարակությունը իրազեկված ու քաղաքականացված, բայց հարկավոր է նաև, որպեսզի առաջիկա հավաքների ժամանակ ու ամենկարևորը՝ հոկտեմբերի 10–ի հանրահավաքին, հնարավորինս շատ հավաքվեն չկուսակցականացված մարդիկ, հասարակական շարժման մասնակիցներ, ըմբոստ քաղաքացիներ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատականություններ, որպեսզի առաջիկա հավաքները կուսակցական միջոցառումներ չդիտարկվեն, այլ վստահաբար կարողանանք ասել, որ շարժումը համաժողովրդական է, ու մեզ իրավունք վերապահենք ավելի ռադիկալ պահանջներ ներկայացնելու իշխանություններին:
Սերժ Սարգսյանի վարչակազմն ամեն օր հասարակությանը տալիս է առարկայական օրինակներ, որ իրենք փոխվողը չեն: Ու եթե խոսվում է, որ թեպետ մեր երկիրը չունի ո՛չ օգտակար հանածոների մեծ պաշար, ո՛չ տարածքն է մեծ, ոչ էլ՝ բնակչության թիվը, բայց այդ բոլորը կոմպենսացվում է մեր ազգի ինտելեկտուալ պոտենցիալով, ու Սուրիկ Խաչատրյանին նշանակում են մարզպետ, կնշանակի՝ այդ պոտենցիալն այդպես էլ կմնա չօգտագործված, քանի որ այս իշխանություններին հենց Լիսկայի նման հենարան է պետք: Այս լկտի ցինիզմի ցանկացած դրսևորման դեպքում հասարակությունն ատելությամբ է լցվում հանդեպ իշխանությունների ու պատրաստ է ելնել պայքարի ու սրանց վերջը տալ:
Հարկավոր է, ուրեմն, առավելագույնս համախմբվել առաջիկա հանրահավաքի ժամանակ ու հանրային բողոքը համակարգված ձևով ուղղել դեպի իշխանությունները: Միայն այս դեպքում կարող ենք հասնել հաջողության: Եվ, ինչպես ասում են՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի»՝ Երևան՝ Ազատության հրապարակ, հոկտեմբերի 10:
Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1476896499248799&id=100007853887323