ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապատրաստում են հոկտեմբերի վերջին՝ Փարիզում, Սարգսյան–Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ–ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Սարգսյան–Ալիև հանդիպման նախապատրաստման հարցը։ Վերջինների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին՝ Փարիզում։
Նշվում է, որ Սերժ սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստվում են շարունակել երկխոսությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Համանախագահները հույս ունեն, որ նրանք առաջընթաց գրանցելուն նպաստող արդյունավետ քննարկումներ կունենան:
Համանախագահները մտադրություն ունեն մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան:
Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ և ներկայացրել ինչպես Սոչիում և Ուելսում կայացած հանդիպումների, այնպես էլ Փարիզում նախանշված հանդիպման նախապատրաստական աշխատանքների մանրամասները:

7or.am