Ռուբեն Հակոբյան. «Դա ապտակ էր ամբողջ հայ ժողովրդին»
Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցած ոչ իշխանական «եռյակի»՝ԲՀԿ–ի, ՀԱԿ–իև «Ժառանգության»համատեղ հանրահավաքի շրջանակում «7oր»-ի այն հարցին թե ինչպես է գնահատում ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ս. Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌուբենՀակոբյանըպատասխանել է.«Գիտեք, շատ տրամաբանական է վերանշանակումը, շատ ճիշտ ժամանակին, որովհետև իշխանությունները ցանկանում են սահմանադրական փոփոխություններ անել, հանրաքվե անել, բնականաբար պետք է «անբասիր» կենսագրության տեր մարդկանց նշանակել, որոնք կպայքարեն «ազատ անկախ ընտրությունների» համար:Այսօր իշխանությունը հայտարարեց, թեայսպես է պատրաստվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Իսկ ընդհանրապես, դա ապտակ էր ամբողջ հայ ժողովրդին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ «իշխանությունն այսօր ռեալ փորձում է նախապատրաստվել սահմանադրական հանրաքվեինև դրա սկիզմը տրվել է այսօրվա վերանշանակմամբ»:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը նախորդ տարի պաշտոնանկ էր եղել իր տան մոտ տեղի ունեցած կրակոցներիցևսպանությունից հետո։
Ռուբեն Հակոբյան. «Դա ապտակ էր ամբողջ հայ ժողովրդին»
Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցած ոչ իշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի շրջանակում «7oր»-ի այն հարցին թե ինչպես է գնահատում ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ս. Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Գիտեք, շատ տրամաբանական է վերանշանակումը, շատ ճիշտ ժամանակին, որովհետև իշխանությունները ցանկանում են սահմանադրական փոփոխություններ անել, հանրաքվե անել, բնականաբար պետք է «անբասիր» կենսագրության տեր մարդկանց նշանակել, որոնք կպայքարեն «ազատ անկախ ընտրությունների» համար: Այսօր իշխանությունը հայտարարեց, թե այսպես է պատրաստվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Իսկ ընդհանրապես, դա ապտակ էր ամբողջ հայ ժողովրդին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ «իշխանությունն այսօր ռեալ փորձում է նախապատրաստվել սահմանադրական հանրաքվեին և դրա սկիզմը տրվել է այսօրվա վերանշանակմամբ»:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը նախորդ տարի պաշտոնանկ էր եղել իր տան մոտ տեղի ունեցած կրակոցներից և սպանությունից հետո։
7or.am