Կարծիք

25.09.2014 16:37


Էլինար Վարդանյան. «Տառապում են իշխանություններին լավ ծառայելու մոլուցքով»

Էլինար Վարդանյան. «Տառապում են իշխանություններին լավ ծառայելու մոլուցքով»

Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք, թե որքան են դեգրադացել հասարակության որոշ շերտեր, ովքեր համարում են, որ մարդիկ պետք է առաջնորդվեն իրենց սահմանած նորմերով, և իրենց իրավունք են վերապահում պատժել մյուսներին: Ոսկու շուկայի սեփականատերը անցել է բոլոր նորմերը՝ և՛ իրավական, և՛ բարոյական, և կարծես թե մոռացել է, որ չունի նման իրավասություններ տնտեսվարողների նկատմամբ: Ուզում եմ վերջինիս հիշեցնել, որ ընդամենը իր վարձակալ հանդիսացող տնտեսվարողները ազատ են իրենց գործունեության ընթացքում, և իրենք են որոշում՝ ինչի դեմ բողոքեն և ինչու: Եվ շուկայի տնօրենի ցանկությունը, առավել ևս՝ իր կողմից կիրառվող փողոցային մոտեցումը, անընդունելի են և խիստ դատապարտելի:
Ես հասկանում եմ, որ ոմանք տառապում են «շեֆ» լինելու ախտանիշով, ինչպես նաև իշխանություններին լավ ծառայելու մոլուցքով, և նման վարքագիծը ամենաթողության արդյունք է, բայց զգուշացնում եմ՝ որևէ մեկն իրավունք չունի բռնանալ քաղաքացիների անարդար որոշումների դեմ բողոքելու իրավունքի նկատմամբ:
Ես կարծում եմ, որ նշված անձինք պետք է դիմեն իրավապահ մարմիններին իրենց իրավունքների պաշտպանության համար:

Էլինար Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը