ԼՂՀ զոհված զինծառայողների հարազատների միության հայտարարությունը
Մշտապես հետևելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ուզում ենք վերահաստատել մեր դիրքորոշումն ու ցանկությունն առ խաղաղ կարգավորում։ Ով՝ ով, բայց զոհված ազատամարտիկների հարազատները ամենաշատն են շահագրգռված խաղաղ կարգավորմամբ և նոր զոհերի ու նոր տառապանքների բացառմամբ։ Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտարբեր լինել և մեր մտահոգությունը չարտահայտել այն կապակցությամբ, թե ինչպես են ընթանում այդ բանակցությունները և ինչ բովանդակություն է դրվում «փոխզիջումներ» հասկացության մեջ։
Մեր կարծիքն այն է, որ բանակցային գործընթացում շրջանառության մեջ դրված «փոխզիջումներ» հասկացությունն ըստ էության միակողմանի զիջումներ է նշանակում, այն էլ՝ ղարաբաղյան կողմից։ Փաստորեն, զիջում ենք միայն մենք, իսկ Ադրբեջանի գլխավոր փոխզիջումը պատերազմը չվերսկսելն է։ Տարօրինակ է, որ պատերազմի վերսկսումը սպառնալիք ու չվերսկսումը իր կողմից փոխզիջում է համարում պատերազմում պարտված կողմը։ Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ սա զիջում լիներ պատերազմում հաղթած ղարաբաղյան կողմի համար։ Ընդհանրապես, շատ ավելի ընկալելի կլիներ, որ պատերազմի չվերսկսումը ոչ թե զիջում լիներ, այլ բանակցային գործընթացի պայման, որը վերաբերում է բոլորին։ Անտրամաբանական ու ստորացնող են նաև Ադրբեջանի մյուս «զիջումները»ա, ըստ որոնց Բաքուն մի կերպ համաձայնվում է մեզ վերադարձնել մեզնից խլվելիքի մի չնչին մասը։
Մեզ խորապես անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից, մինչդեռ բոլորի համար էլ պարզ պիտի լինի, որ այդ գործընթացը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե վերականգնվի լիարժեք բանակցային գործընթացը ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ, և եթե ապահովվի նաև ղարաբաղա-ադրբեջանական անմիջական երկխոսություն։ Խորապես համոզված ենք, որ ղարաբաղյան կողմը չի կարող որևէ պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ ստորագրված համաձայնագրի համար։ Որքան մենք ենք հասկանում, ղարաբաղյան կողմը ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը և վերջնական խոսքը պիտի վերապահի իրեն։
Մեզ շատ է անհանգստացնում նաև գաղտնիության մթնոլորտը։ ԼՂՀ իշխանություններին կոչ ենք անում քողազերծել բանակցային գործընթացը, անկեղծ ու բաց երկխոսություն սկսել սեփական ժողովրդի հետ ու խրախուսել հանրային քննարկումներ, քանի որ մեր ճակատագրի մասին որոշում պիտի ընդունենք բոլորս, համայն ժողովուրդը։
Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պիտի լինի պատմական ու իրավական հարթությունների վրա։ Հենց այս, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից ենք մենք դիտարկում ազատագրված տարածքների ճակատագրի հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր պատմական հայրենիքի մի մասն ազատագրել ենք մեզ պարտադրված պատերազմի ժամանակ։ Այդ տարածքների, ավելի ճիշտ՝ մեր հայրենիքի մի մասի վերստին զիջումն անընդունելի է, քանի որ հայրենիքը չեն զիջում։ Այդ տարածքները նաև մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն են, առանց որոնց պատերազմի վերսկսման գայթակղությունը Ադրբեջանի համար շատ ավելի մեծ է լինելու, ինչպես մեծ է լինելու նոր կորուստների, նոր զոհերի ու նոր տառապանքների հավանականությունը հատկապես մեզ համար։ Եվ հենց նոր պատերազմից, նոր զոհերից ու տառապանքներից խուսափելուն է միտված մեր այս հայտարարությունը։
Նրանք, ովքեր մտադիր են զիջել այդ տարածքները, թող դրանցից քամեն-զատեն մեր զավակների արյունը։ Մեր զավակների արյունը ուրիշին տալու իրավունք չունենք։

Ստեփանակերտ