Լրահոս

25.09.2014 14:48


Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը չեղարկել է հանդիպումը Թուրքիայի գործընկերոջ հետ Էրդողանի ելույթից հետո

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը չեղարկել է հանդիպումը Թուրքիայի գործընկերոջ հետ Էրդողանի ելույթից հետո

Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում չեղարկվել է եգիպտական կողմի նախաձեռնությամբ նախագահ Էրդողանի ելույթից հետո, որը հայտարարել է, թե Կահիրեն խախտում է ժողովրդավարական սկզբունքները։ Այս մասին հաղորդում է «Cihan» թուրքական գործակալությունը։

Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեիայի 69-րդ նստաշրջանում՝ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը քննադատել է կազմակերպությանը Եգիպտոսում ժողովրդավարական իրավունքների ոտնահարումը նկատել չցանկանալու համար, որտեղ պաշտոնանկ է արվել ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսին։ Միևնույն ժամանակ, Էրդողանի խոսքերով, ՄԱԿ–ը դեմ ոչինչ չունի այն մարդու նկատմամբ, ով իշխանության է եկել հեղաշրջման արդյունքում՝ ստանալով ճանաչված իշխանություն։

Եգիպտոսի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Էրդողանի ելույթը «սուտ» է պարունակում, և այդ պատճառով էլ չեղարկվել է արտգործնախարարների հանդիպումը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը