Ս. Խաչատրյանի նշանակման հարցից խուսափելու համար՝ նախարարները «բոյկոտել» են ասուլիսը
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար ՀովհաննեսՄանուկյանից բացատրություններ էին պահանջել ՍուրիկԽաչատրանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ։ Նախարարը, սակայն, հրաժարվել էր պատասխանել, իսկ երբ լրագրողները համառել էին, Հ. Մանուկյանը թողել և հեռացել էր ասուլիսի սրահից։
Լրագրողները որոշել էին նույն կերպ տապալել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱրտեմԱստարյանի ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴավիթՀարությունյանի ասուլիսները, որոնց Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել էր նիստից հետո մամուլի ներկայացուցիչներին պարզաբանումներ ներկայացնել ընդունված օրենքների վերաբերյալ: Նախարարները, սակայն, ճարպիկ են գտնվել և մամուլի աշխատակիցների միջոցով լրագրողներին հայտնել են, որ ասուլիսին չեն ներկայանալու։
Ս. Խաչատրյանի նշանակման հարցից խուսափելու համար՝ նախարարները «բոյկոտել» են ասուլիսը
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից բացատրություններ էին պահանջել Սուրիկ Խաչատրանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ։ Նախարարը, սակայն, հրաժարվել էր պատասխանել, իսկ երբ լրագրողները համառել էին, Հ. Մանուկյանը թողել և հեռացել էր ասուլիսի սրահից։
Լրագրողները որոշել էին նույն կերպ տապալել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանի ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ասուլիսները, որոնց Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել էր նիստից հետո մամուլի ներկայացուցիչներին պարզաբանումներ ներկայացնել ընդունված օրենքների վերաբերյալ: Նախարարները, սակայն, ճարպիկ են գտնվել և մամուլի աշխատակիցների միջոցով լրագրողներին հայտնել են, որ ասուլիսին չեն ներկայանալու։
7or.am