Իսկ մենք կարծում էինք, թե սյունեցիները մեկ տարի, երեք ամիս առաջ իրենց մտքներում գրողի ծոցն են ուղարկել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա):
Անշուշտ, այդպես է, բայց, ավաղ, պարզվեց, որ մեկ տարի, երեք ամիս անց Լիսկային կրկին Սյունիքի մարզպետ նշանակելով՝ «Վերջի բոլշևիկը» գրողի ծոցն է ուղարկել սյունեցիների եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների կարծիքը:
«Վերջի բոլշևիկը» պարզապես թքած ունի հանրային կարծիքի վրա:
Հանկարծ չասեք, թե նշանակողը Կառավարությունն է: Շատ ծիծաղելի կլինի:
Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ–ն եւ նրա առաջնորդն էին 1,5 միլիոն դրամ տրամադրել Ահարոն Ադիբեկյանին, որ վերջինս «սոցհարցում» անցկացնելու միջոցով «պարզի» սյունեցիների կարծիքը նախկին մարզպետի մասին:
Ադիբեկյանն էլ «փողին մուննաթ» սկզբունքով հայտարարեց, թե սյունեցիների 60 տոկոսը դրական կարծիք ունի Լիսկայի մասին:
Այսինքն, վերջինիս ամեն գնով մարզպետի պաշտոնին վերադարձնելու համար ջանքեր է ներդրել ողջ ՀՀԿ-ն՝ առաջնորդի գլխավորությամբ:
Հայտնի էր նաեւ Գորիսում ի նպաստ Լիսկայի ստորագրահավաքի կազմակերպումը, եւ էլի նման լիսկայանպաստ նախաձեռնություններ, որ տեսնում էինք վերջին շաբաթների ընթացքում:
Այս ամենը կազմակերպվում էր Մելիք-Ադամյան փողոցի հայտնի գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ:
«Վերջի բոլշևիկն» անգամ անտեսեց ու արհամարհեց Լիսկայի տան մոտ սպանված գնդապետի հորաքրոջ նամակը՝ հասցեագրված իրեն:
Ինչևէ, Սերժ Սարգսանն իր այդ որոշմամբ վերստին ապացուցեց, որ իր համար կարեւորն այն է, որ սյունյաց խրամատում մշտապես լինի այն անձը, ով իրեն մեծապես աջակցել է ընտրություններում «տոկոս խփելու» հարցում:
Ընդհանարպես, պետք է հուշել կամ առաջարկել ՀՀԿ առաջնորդին, որ նա սահմանադրական փոփոխությունների նախագծում ընդգրկի նաեւ «բդեշխների ինստիտուտ» ստեղծելու մասին դրույթը:
Բոլշևիկները նորից գրավեցին Խնձորեսկը

Այդպես երկիրն ավելի արագ «կզարգանա»:
Կիմա Եղիազարյան