Լրահոս

25.09.2014 14:11


Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով մեկնել է Հյուսիսային Իրաք

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով մեկնել է Հյուսիսային Իրաք

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Հյուսիսային Իրաք չհայտարարված այցով։ Այս մասին հաղորդել է «DPA» գերմանական լրատվական գործակալությունը։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքում։ Այցը կտևի մի քանի ժամ։

Ֆոն դեր Լյայենը նախատեսում է տարածաշրջանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ քննարկել քրդական ռազմականացված ձևավորումներին օգնություն տրամադրելու հարցն ընդդեմ «Իսլամական պետության», ինչպես նաև այցելել այն կենտրոններից մեկը, որտեղ բունդեսվերի (ԳԴՀ զինված ուժերի) զինծառայողներն ուսուցանելու են քրդերին զենքի հետ վերաբերվելու կանոնները։

Այսօր Իրաքի քրդերին է ուղարկվել գերմանական զենքի առաջին խմբաքանակը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը