Լրահոս

25.09.2014 13:45


Թուրքական բանակն ուժեղացրել է անվտանգությունը Սիրիայի հետ սահմանին

Թուրքական բանակն ուժեղացրել է անվտանգությունը Սիրիայի հետ սահմանին

Թուրքական զինված ուժերն ուժեղացրել են անվտանգությունը Սիրիայի հետ սահմանին՝ տեղադրելով այնտեղ լրացուցիչ զրահատեխնիկա։ Ինչպես հաղորդում է տեղական ԶԼՄ–ն, նման միջոցառումները կապված են «Իսլամական պետության» զինյալների գործողությունների հետ սահմանամերձ Կոբանի քաղաքում։

Չորեքշաբթի մոտ 50 միավոր զրահատեխնիկա և հռթիռային սարքավորումներ են հասցվել սահման ռազմական ստորաբաժանումների ամրապնդման համար։ Նշվում է, որ զենքերի փողերն ուղղված են դեպի հարևան պետության կողմը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը