Քաղաքական

25.09.2014 13:17


Լրագրողները տապալել են արդարադատության նախարարի ասուլիսը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման պատճառով

Լրագրողները տապալել են արդարադատության նախարարի ասուլիսը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման պատճառով

ԳԱԼԱ–ն հաղորդում է, որ լրագրողները տապալել են ՀՀ արդարադատության նախարարի ասուլիսը: Այսօր կառավարության նիստից հետո, երբ վարչապետի հանձնարարականով արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության մամուլի կենտրոնում հանդիպեց լրագրողներին, վերջիններս նախ փորձեցին ճշտել գործադիրի անդամի կարծիքը Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը, սակայն, հրաժարվեց որեւէ տեսակետ հայտնել: Լրագրողները մի քանի անգամ հնչեցրեցին հարցը, սակայն Հովհաննես Մանուկյանը չպատասխանեց, այլ թողեց հեռացավ:

Նշենք, որ կառավարության նիստը լուսաբանող լրագրողները պատրաստվում են տապալել նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ասուլիսները:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը