Լրահոս

25.09.2014 13:08


Հովիկ Աբրահամյանը նախարարներին կրկին նախատել է

Հովիկ Աբրահամյանը նախարարներին կրկին նախատել է

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովվել է նախարարների կողմից օրենքները ներկայացնելու ձևից։ Մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» նախագիծը ներկայացնելու ժամանակ Հովիկ Աբրահամյանը բորբոքվել է.

–Օրենքը նորմալ ներկայացրե՛ք, որ մարդիկ բան հասկանան: Ալարո՞ւմ եք՝ նորմալ բացատրեք։

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը բոլոր նախարարներից է պահանջել օրենքները նորմալ ներկայացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը