Լրահոս

25.09.2014 12:52


«ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի

«ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Ժամը 08.30-ին ոստիկանության ծառայողները ավտոմեքենան հայտնաբերել են Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում, իսկ ժամը 08.40-ին ինքնակամ բաժին է ներկայացել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը, որից հետո ավտոմեքենան հեռացրել է դեպքի վայրից, մոտեցել վրաերթի ենթարկված երեխային, օգնել, որպեսզի տաքսի ավտոմեքենայով տեղափոխեն հիվանդանոց ու ցանկացել է ավտոմեքենայով ներկայանալ բաժին, սակայն չի կարողացել վարել և այն թողել է նշված փողոցների խաչմերուկում:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը