«Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք», «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում», «Սերիալները նաեւ սոցիալական որոշակի հարցեր են լուծում։ Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները», «Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում»:
Դուք հաստատ ճանաչել եք տողերի հեղինակին: Նրա փայլուն մտքերը հիշելու առիթ է հանդիասացել հեղինակի վերջին ձեռքբերումները:
Պարզվում է, որ այս մտքերի հեղինակը նաև հոդված է գրում և այդ հոդվածագիրը սեպտեմբերի 24-ին հրապարակել է հոդված «INTERNATIONAL NEW YORK TIMES» պարբերականում: Այո հենց այն պարբերականում, որում հոդվածներ է գրում Նոբլյան մրցանակակիր Պոլ Կրուգմանը, հայտնի գրող Թոմաս Լ. Ֆրիդմանը:
Հնարավոր է, որ հեղինակը իր հաջորդ հոդվածը հրապարակի ակադեմիական ինչ-որ հանդեսում: Եթե նա 58% խփելուց հետո կարողանում է նաև համաշխարհային առաջատար պարբերականներում հրապարակել իր հոդվածը, ապա հաջորդ քայլը պետք է լինի ակադեմիական աշխատանքը:
Ի դեպ ակադեմիական աշխատանքը կարող է լինել տնտեսագիտության ոլորտում: Ամերիկյան տնտեսական հանդեսում կարող է հոդված հրապարակվել այն մասին, թե ինչպես 10 հոգով շաքար ներկրել, կամ կարող է մեկ այլ հանդեսում հրապարակվել աշխատություն այն մասին, թե ինչպես հարցնել բոլորի կարծիքը մեկ գիշերում: Իհարկե վատ չէր լինի, եթե նա գրեր, թե ինչպես են թանկարժեք մեքենաներն ազդում սոցիալական կյանքի վրա: Ամեն դեպքում, այս թեման միանշանակ կգրավի տնտեսագիտության հետազոտողների ուշադրությունը:
Ուշագրավն այն է, որ գովազդային հիմունքներով «INTERNATIONAL NEW YORK TIMES»–ում հոդված տեղադրելուց ժամեր անց հեղինակը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնում և գրողի ծոցն ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները, ավելի ճիշտ՝ դրա վավերացման հարցը: Այն փաստաթղթերը, որոնց ստորագրման համար նա ջանք ու եռանդ չէր խնայել:
Ճիշտ է, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու ժամանակ նա ուներ «մի քանի գիշեր» հանրության կարծիքը հարցնելու համար, սակայն նա դարձյալ որևէ մեկին հարց չէր ուղղել:
Հեղինակի ամենամեծ առանձնահատկությունը շարունակում է մնալ նրա գործողությունների ու մտքի հակասությունները: Նա չի հիշում անցյալը և չի պատկերացնում ապագան, որի պատճառով էլ նրա մետքերը խնդրահարույց են դառնում ներկայում:
«Վերջին բոլշևիկի» նոր ձեռքբերումները

Արմեն Գրիգորյան