Այսօրվա կառավարության նիստում Սյունիքի նախկին մարզպետ, հայտնի Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը, վերանշանակվելու է իր պաշտոնում։
Փաստորեն, Բաղրամյան 26-ը տոտալ պատրաստվում է սեփական վերարտադրման գործընթացին և զիջելու միտք էլ չունի։ Լիսկայի վերանշանակումը միայն մեկ բան կարող է ազդարարել՝ Սերժ Սարգսյանը գրողի ծոցն է ուղարկում ամեն բան և լծվում վերարտադրության գործին։ Ինչպես ասում են՝ Սարգսյանի բոլոր խաղաքարտերը բացված են, և նա դա չի էլ թաքցնում։ Այն «բարեփոխումները», որոնք մեզ ի պաշտոնե խոստացել է նախագահը, ահա այսպիսի բնույթ են կրելու։
Դեպի «Ապահով Հայաստան», սա «Ապահով Հայաստանն է», «Ապահով Հայաստանի» մարզպետը խառնված է քրեական գործում։
Ինչպես գիտենք, Լիսկան Սյունյաց աշխարհում իրեն ֆեոդալ է զգում։ Վերանշանակումը և այդ փաստը լուրջ մտածելու տեղիք են տալիս։
Հիմա հասկացա՞ք, թե ինչ «բարեփոխումների» է գնում Սերժ Սարգսյանը։
Աննա Մովսիսյան.
Այսօրվա կառավարության նիստում Սյունիքի նախկին մարզպետ, հայտնի Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը, վերանշանակվելու է իր պաշտոնում։
Փաստորեն, Բաղրամյան 26-ը տոտալ պատրաստվում է սեփական վերարտադրման գործընթացին և զիջելու միտք էլ չունի։ Լիսկայի վերանշանակումը միայն մեկ բան կարող է ազդարարել՝ Սերժ Սարգսյանը գրողի ծոցն է ուղարկում ամեն բան և լծվում վերարտադրության գործին։
Ինչպես ասում են՝ Սարգսյանի բոլոր խաղաքարտերը բացված են, և նա դա չի էլ թաքցնում։ Այն «բարեփոխումները», որոնք մեզ ի պաշտոնե խոստացել է նախագահը, ահա այսպիսի բնույթ են կրելու։

Աննա Մովսիսյան