Մեկնաբանություն

25.09.2014 12:20


Գրողի ծո՛ցը սահմանադրական փոփոխությունները

Գրողի ծո՛ցը սահմանադրական փոփոխությունները

Հարգելի՛ ՍերԺ Սարգսյանից քշվածներ, հիշո՞ւմ եք՝ ինչ էիք գոռում հայ-թուրքական նախաձեռնության ամբողջ ընթացքում՝ «Սահմանը շուտով կբացվի, գնդակը թուրքերի դաշտում է», «Սերժ Սարգսյանը շախմատային քայլ արեց», «Աշխարհը տեսավ, թե մենք ովքեր ենք»...

Ու հանկարծ, հոպա. «Գրողի ծո՛ցը՝ վավերացնեք»,–հայտարարում է Սերժ Սարգսյանը:

Դե, դե, դե, մի քիչ էլ... իսկ ի՞նչ է ասում ժողովուրդն ընդհանրապես։ Առանց երկարացնելու՝ հարգելի՛ ձախողվածներ, դուք պնդում էիք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մեծագույն ձեռքբերում է: Դուք այդպես էլ չլսեցիք, որ... ծուղակում եք: Հետ չկանգնեցիք վտանգավոր նախաձեռնությունից և փաստի առաջ կանգնեցրեցիք Հայաստանն ու Արցախը։ Յա՜աաա, հանկարծ ու ՝«Գրողի ծո՛ցը՝ վավերացնեք»...

Հիմա էլ հայտարարում եք, թե «հրաշալի ելույթ էր»... Սերժ Սարգսյանի ելույթն առաջին հերթին իր իսկ դեմ էր ուղղված. այն սեփական նախաձեռնության պատասխանն էր։ Այնպես որ, դուք ձեր թեման փակեցիք. գրողի ծո՛ցը բոլոր վտանգավոր նախաձեռնությունները, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունները...

Իր իսկ ձեռքերով թուրքերին քարտ-բլանշ տված Հայաստանի իշխանությանն ի՞նչ պետք է ասի ժողովուրդը։ Ճի՛շտ է, ես էլ եմ այդ կարծիքին։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Այս ինքնախոստովանանքն ավելի է վատացնում Սերժ Սարգսյանի դիրքերը: Միայն Գյուլի հետ նրա լուսանկարն ու այս ամբողջ ընթացքում հայ–թուրքական «մերձեցման երեկոները» բավական են... Առավել քան բավական է Հայաստանի այսօրվա վիճակը թե՛, ներսում, թե՛ դրսում...

Այս խորագրի վերջին նյութերը