Հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի նավթային դաշտերին
ԱՄՆ–ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի երկրների օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի նավթահանքերին։ Ինչպես այսօր հաղորդել է «Sky News Arabia»–ն, այդ շրջանները գտնվում են ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո։
Ընդհանուր առմամբ, 13 հարված է իրականացվել նավթային ենթակառուցվածքների 12 թիրախների, որոնք օգտագործվում են ԻՊ զինյալների կողմից «սև ոսկու» մաքսանենգության համար սեփական գործունեությունը ֆինանսավորելու նպատակով։
Համաձայն ամերիկյան գնահատականների՝ ԻՊ–ն կարող է նավթի և նրա վերամշակման մթերքների վաճառքից սև շուկայում, այդ թվում՝ Թուրքիայում, մինչև 1 մլն դոլար վաստակել օրական։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։