Լրահոս

15.09.2009 09:44


«Brave» իրավաբանական ընկերության հայտարարությունը

«Orange Armenia» ընկերության կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ  «Orange» միջազգային ապրանքային նշանը «France Telecom» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2001թ.:

«BRAVE» իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է «ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ի շահերը, ողջունում է «Orange»-ի մուտքը Հայաստանի Հանրապետություն և չի վիճարկում «Orange» միջազգային ապրանքային նշանի գրանցման օրինականությունը:

Խնդրո առարկայի հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ «ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է «Orange mobile» ապրանքային (սպասարկման) նշանը: Ըդսմին Ընկերությունը 2006 թ-ից «Orange mobile» ապրանքային (սպասարկման) նշանի ներքո իրականացնում է բջջային հետախոսների և օժանդակ պարագաների վաճառք և այդ շուկայում  արդեն զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Orange» և «Orange mobile» ապրանքային (սպասարկման) նշանները ՀՀ քաղաքացիական օրենսդրության իմաստով ունեն շփոթության աստիճանի նմանություն, «BRAVE» իրավաբանական ընկերությունը խնդրում է «Orange Armenia» ընկերությանը ձեռնպահ մնալ ՀՀ տարածքում «Orange» ապրանքային (սպասարկման) նշանի ներքո բջջային հեռախոսների և օժանդակ պարագաների հետ կապված ցանկացած գործարքի կատարումից' հետագայում իրավական բնույթի խնդիրներից խուսափելու և ՀՀ շուկայում գործարար համբավը չվնասելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը