Կանադան ևս դատապարտում է Սրբոց նահատակաց եկեղեցու ավերումը
Կանադայի կառավարությունը կրոնական ազատության հարցերով նախարարի անունից հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորում հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու և Ցեղասպանության հուշարձանի ավերումը:
Հայտարարությունում ասվում է, որ սրբազան վայրի միտումնավոր և բարբարոսական ավերումը խոսում է «Իսլամական պետության» ատելության ու անհանդուրժողականության մասին:
Նշվում է նաև, որ իսլամիստների թիրախ են դարձել քրիստոնյաները, եզդիները, շիաներն ու սուննիները և նրանց սրբազան վայրերը:
Կանադան ընդգծում է, որ այս ահաբեկչական խմբավորումն աղավաղում է իսլամի պատգամները:

7or.am