Լեհաստանի Սեյմի նոր նախագահ է ընտրվել հանրապետության նախկին ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին
Լեհ պատգամավորները ստորին պալատի նոր նախագահ են ընտրել Եվա Կոպաչի հրաժարականից հետո, որը դարձել է երկրի վարչապետը։ Սեյմի նախագահ է ընտրվել հանրապետության նախկին ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 233 պատգամավոր, 143-ը՝ դեմ։
Սիկորսկին եղել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար 2007 թվականից, երբ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, և կառավարություն ձևավորելու իրավունք ստացավ Դոնալդ Տուսկը։ Յոթ տարիների ընթացքում Սիկորսկուն անվանել են կառավարությունում լավագույն նախարար։
Նոր պաշտոն ստանձնելով՝ Սիկորսկին ֆորմալ դարձել է երկրի երկրորդ դեմքը նախագահից հետո, քանզի, ըստ երկրի Սահմանադրության, եթե երկրի ղեկավարն ինչ–ինչ պատճառներով չի կարող կատարել իր պարտականությունները, նրա տեղը զբաղեցնում է սեյմի մարշալը մինչ նոր ղեկավար ընտրելը։ Որոշ քաղաքական գործիչներ Լեհաստանում չեն բացառում, որ Սիկորսկու համար խորհրդարանի նախագահի պաշտոնն աստիճան է երկրի նախագահ դառնալու ճանապարհին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։