Լրահոս

14.09.2009 18:13


Մանուել Գասպարյան. «Մեր և ՀԱԿ–ի դիրքորոշումները գրեթե չեն տարբերվում»

Մանուել Գասպարյան. «Մեր և ՀԱԿ–ի դիրքորոշումները գրեթե չեն տարբերվում»

-Մենք գտնում ենք, որ դեռ վաղ է, որ Հայաստանը, որպես բանակցային կողմ, նման նախապայմանով հանդես գա, որտեղ հստակ չի տարանջատվում՝ ինչ պայմաններ, ինչ հստակ մոտեցումներ ունի Թուրքիան հարցի շուրջ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը։

Նա նշել է, որ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել արդար ընտրություններ, և քանի դեռ չի ձևավորվել լեգիտիմ իշխանություն, ժողովուրդը պատրաստ չէ նման հարաբերությունների հաստատմանը։ Այն հարցին, թե ՀԱԿ-ը դրական է արտահայտվել այս հարաբերությունների հաստատմանը, արդյոք իրենց դիրքորոշումը չի՞ հակասում այդ հայտարարությանը, նա պատասխանել է, որ իրենց դիրքորոշումն առանձնապես չի տարբերվում ՀԱԿ-ի դիրքորոշումից։

-Մեծ տարանջատումներ չանենք։ Մեր և ՀԱԿ-ի դիրքորոշումները գրեթե չեն տարբերվում։ Ինչ վերաբերում է իշխանության և ընդդիմության այն մոտեցումներին, որ առանց նախապայմանի՝ հարցը դրվում է քննարկման, մենք ի սկզբանե կողմ ենք եղել հարցի՝ առանց նախապայմանի լուծմանը,-ասել է Մանուել Գասպարյանը։

«Իսկ արդյո՞ք արձանագրություններում նախապայմաններ չկան» հարցին նա պատասխանել է. «Քանի որ  մենք լիովին չենք տիրապետում նախապայմաններին, այդ հարցին դրական կամ բացասական գնահատական չեմ կարող տալ,-այնուհետև հավելել է,-ես քաղաքագետ չեմ և ավելի հստակ դիրքորոշում կարտահայտեմ  կուսակցության ընդլայնված նիստին  քննարկումներից հետո, որը տեղի կունենա երու օր հետո»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը