Լրահոս

24.09.2014 17:20


Թուրքիան չի տրամադրել օդային տարածք ԻՊ զինյալներին հարվածներ հասցնելու համար

Թուրքիան չի տրամադրել օդային տարածք ԻՊ զինյալներին հարվածներ հասցնելու համար

Թուրքական օդային տարածությունը չի ազատվել «Իսլամական պետության» զինյալներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետի գրասենյակը։

«Թուրք–սիրիական սահմանի մոտ «Իսլամական պետության» զինյալների դեմ օդային գործողություններում Թուրքիայի օդային տարածքը կամ Ինջարլիկ ՌՕՈւ բազան չի օգտագործվել», – նշվում է հաղորդագրության մեջ։ Այդպիսի հայտարարություն գրասենյակը ստիպված է եղել անել ի պատասխան ԶԼՄ–ում հայտնված այն լուրի, թե կոալիցիայի ինքնաթիռները ԻՊ դեմ Թուրքիայի կողմից են թռիչքներ կատարել։ Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդոգան իր հերթին հայտարարել է, որ «հանրապետության անվտանգության ուժերը զբաղված են հետախուզական տվյալների տրամադրմամբ կոալիցիային»։ Նա նշել է, որ դեռ վաղաժամ է խոսել Թուրքիայի մասնակցությունից ռազմական գործողության հետագա փուլերում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը