«FEMEN»–ը Փարիզում «Իսլամական պետության» դեմ ակցիա է կազմակերպել
«Femen» շարժման ակտիվիստները հերթական ակցիան են կազմակերպել Փարիզում. մերկ կրծքերով տասնյակին մոտ աղջիկներ, «զինված» Կալաշնիկով հրացանի մակետներով, պահանջում են միավորվել «Իսլամական պետության» դեմ։
Ակցիան, որին մասնակցում էր նաև շարժման առաջնորդ Իննա Շևչենկոն, տեղի է ունեցել այսօր առավոտյան Փարիզի գլխավոր պողոտաներից մեկում՝ Ելիսեյան դաշտերում՝ Քաթարի դեսպանատնից ոչ հեռու։
«Մի՛ վախեցեք քաղաքականապես ոչ կոռեկտ թվալուց կամ անհանդուրժող։ Միայն հանրային քննադատությամբ մենք կարող ենք նրանց ոչնչացնել։ Վե՛ր կացեք «Իսլամական պետության» դեմ», – բարձրաձայնել են աղջիկները։ Մի քանի րոպե անց ակցիան լռել է՝ առանց իրավապահ մարմինների ներգրավման։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։