Լրահոս

24.09.2014 14:58


Բանակցությունները Պաղեստինի և Իսրայելի միջև տեղի կունենան հոկտեմբերի երկրորդ կեսին

Բանակցությունները Պաղեստինի և Իսրայելի միջև տեղի կունենան հոկտեմբերի երկրորդ կեսին

Պաղեստինի և Իսրայելի միջև միջնորդավորված բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին։ Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»–ին ՌԴ–ում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր Եգիպտոսի ԱԳՆ–ն։

Եգիպտոսի մայրաքաղաքը երեքշաբթի ընդունել է Իսրայելի և պաղեստինյան տարածքների պատվիրակություններին։ Բանակցողների խմբերը՝ յուրաքանչյուր կողմից հինգ պատվիրակի մասնակցությամբ, պետք է եգիպտական միջնորդների մասնակցությամբ որոշեին քննարկման օրակարգը և հակամարտության երկարատև կարգավորման ձևաչափը։

Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև 50-օրյա հակամարտությունն ավելի քան 2.100 մարդու կյանք է խլել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը