Հակոբ Ավետիքյան. «Մենք, իրոք, խնդիրներ կունենանք սփյուռքի հետ»
-Մենք, իրոք, խնդիրներ կունենանք սփյուռքի հետ, առավել ևս, երբ այդ արձանագրությունները ստորագրվեն։ Տարբերակում պետք է մտնի պետական և հասարակական, ժողովրդային, ազգային մոտեցումների միջև։ Պետություններին չի թույլատրվում այն բաները անել, որոնք կարելի է կուսակցական կամ հասարակական մակարդակով անել։ Եթե պետությունը հող է պահանջում որևէ այլ երկրից, պետք է պատրաստ պահի թնդանոթները,-«Հայելի» ակումբում Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա հայ-թուրքական արձանագրությունների ազդեցության մասին խոսելիս՝ ասել է «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Նրա կարծիքով, որպես հասարակություն, կազմակերպություններ, ժողովուրդ և կուսակցություններ, «մենք կարող ենք ձևակերպել մեր պահանջները, որոնք, սակայն, չենք կարող պարտադրել պետությանը, քանի որ պետությունն ունի այլ խնդիրներ»։
Ըստ Հ.Ավետիքյանի՝ նույնիսկ իր վտանգավոր հարցերով հանդերձ, որոնցից են Ցեղասպանությունը, սահմանների ճանաչումը և ղարաբաղյան հարցը, առավել վտանգավոր է, երբ Հայաստանն ունի փակ սահմաններ և չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։
Նա համոզված է, որ հետագայում կհասնենք այն բանին, որ պետություն, Հայաստանի ժողովուրդ և սփյուռք դերակատարումների բաշխում տեղի կունենան, և ազգային մոտեցումների դերակատարումները, որոնք տարբեր են, հստակ կսահմանվեն։
Այնուամենայնիվ, Հակոբ Ավետիքյանը չի կարծում, որ այդ համաձայնությունը կկայանա, և մերժողը, հավանաբար, թուրքական կողմը կլինի։

7or.am