Լեհաստանում մեկնարկել է «Անակոնդա» լայնամասշտաբ զորավարժությունը
Լեհաստանում մեկնարկել են «Անակոնդա–14» լայնամասշտաբ զորավարժությունները։ Մանևրներում մասնակցում են 12.5 հազար զինծառայող, նաև՝ ութ պետության բանակների (Չեխիա, Էստոնիա, Նիդեռլանդներ, Կանադա, Լիտվա, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) 750 ներկայացուցիչ։
Ինչպես նշել է «Անակոնդայի» պաշտոնական բացմանը Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը, «զորավարժությունները լավ միջոց են՝ ցուցադրելու, որ լեհական բանակը պատրաստ է կատարելու իր սահմանադրական պարտականությունները»։
Զինավարժությունները կանցկացվեն մինչև հոկտեմբերի 3-ը՝ բոլոր տեսակի զորքերի մասնակցությամբ, Դրավսկում, Ուստկում, Օրիշում, Նովեյ Դեմբեյում, ինչպես նաև Բալթյան ծովի ջրերում։
«Անակոնդայի» մանևրներն անցկացվում են երկու տարին մեկ 2006 թվականից։ 2012–ին մասնակցել են 11.5 հազար զինծառայող և մոտ 2.3 հազար միավոր տեխնիկա։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։