Լրահոս

24.09.2014 20:20


Սիմոնյանը Կապելոյի հետ ցանկանում է մի շարք հարցեր քննարկել

Սիմոնյանը Կապելոյի հետ ցանկանում է մի շարք հարցեր քննարկել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ:

«Կապելոն արդեն Մոսկվայում է, և ես ցանկանում եմ հանդիպել նրա հետ՝ քննարկելու Անատոլի Վորոբյովի առաջարկը (Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներով համալրված ակումբ ստեղծել, որը կմասնակցի 2017/18 թթ. ՌԴ առաջնությանը): Իր հերթին, Վալերի Գազաևը ռուսական ֆուտբոլի համար բարեփոխումների ծրագիր է մշակել, որը ևս քննարկման կարիք ունի»,-ասել է Սիմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը