Լրահոս

14.09.2009 17:49


Դավութօղլու. «Թուրքիան պնդում է ղարաբաղյան հակամարտության շտապ լուծում»

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի են առնվում Ադրբեջանի շահերը։

Թուրքիան Ադրբեջանին վստահեցրել է այն բանում, որ հայ-թուրքական բանակցություններում հաշվի են  առնված Ադրբեջանի շահերը, իսկ Հայաստանը հայտարարում է, որ չի ընդունում ոչ մի նախապայման։ Պաշտոնական արձանագրություններում ևս հստակ մատնանշված չէ Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։ Փոխարենը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին դրույթը կա։

Այսպես թե այնպես, պաշտոնական մակարդակում, այդ թվում նաև՝ Թուրքիայի ղեկավարի մակարդակով, Ադրբեջանին հավաստիացվել է, որ սահմանները չեն բացվի մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այդ մասին ևս մեկ անգամ թուրքական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։

Ըստ «trendnews»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը