Լրահոս

24.09.2014 13:01


Կիևը դեռ չի հաստատել իր պատրաստակամությունը ԴԺՀ հետ գերիների փոխանակման վերաբերյալ

Կիևը դեռ չի հաստատել իր պատրաստակամությունը ԴԺՀ հետ գերիների փոխանակման վերաբերյալ

Ինքնահռչակված ԴԺՀ–ն Կիև է ուղղել գերիների փոխանակման հերթական ցուցակները։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին է հաղորդել ԴԺՀ փախստականների և գերիների հարցով հանձնաժողովի ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժայինների կողմից պատասխան դեռևս չկա։

«Գերիների մեր ցուցակները պատրաստվել և ուղարկվել են ուկրաինական կողմին, սակայն պատասխան դեռևս չկա։ Այդ իսկ պատճառով խոսել այսօրվա փոխանակման մասին վաղ է։ Սպասում ենք պատասխանի», – ասել է նա։ Նախնական տվյալներով՝ ավելի վաղ հնչեցված ԴԺՀ կողմից, խոսքը 60/60 ձևաչափի մասին է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը