Լրահոս

24.09.2014 19:49


Մեկնարկել է Ռաֆայել Լեմկինի անվան անվանական կրթաթոշակը

Մեկնարկել է Ռաֆայել Լեմկինի անվան անվանական կրթաթոշակը

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում,մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:
Տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողման իճանապարհորդության և կացության ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2014թ. դեկտեմբերի 15
Հաղթող հավակնորդի անվան հրապարակումը` 2014թ. դեկտեմբերի 25
Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարածուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականումհարապարակելու նպատակով:

Ծրագրի մեկնարկը` 2015թ. հունվարի 1

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

- Ինքնակենսագրություն
-
Ուսումնասիրության համառոտ նկարագիր
-
Հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում)
-
Համալսարանական երկու դասախոսների հանձնարարական
-
Դիմումաձև

Այս խորագրի վերջին նյութերը