ԲՀԿ հայտարարությունը առևտրի ոլորտում հոկտեմբերի 1-ից գործողության մեջ դրվող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ
Վերջին օրերին առևտրի ոլորտում աշխատող հազարավոր քաղաքացիներ իրենց արդարացի բողոքն են հայտնում ս.թ. հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր դրույթների վերաբերյալ: Հարկային բեռը 3.5 %-ից իջել է 1%-ի, սակայն տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես՝ առևտրի ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչների համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր: Այլապես, կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, ընդհուպ՝ փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի ավելացում, և անգամ անցում ավելացված արժեքի հարկի դաշտ: Օրենքի հիմնավորումն այն է, որ այդ կերպ՝ ՓՄՁ-ների միջոցով հայտնաբերվելու են խոշոր տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները: ԲՀԿ-ն կողմ լինելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին:
Ավելին, օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը, կբերի հազարավոր աշխատատեղերի փակման: Խոշոր տնտեսվարողների նկատմամբ պետության կողմից իրականացվող ոչ արդյունավետ վարչարարությունը չպիտի մահակ դառնա ՓՄՁ սուբյեկտների համար: ԱԺ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշյալ հարցի վերաբերյալ բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունը:
ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջը և դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փոփոխել այն կերպ, որպեսզի դրանից չտուժեն ՓՄՁ-ներն ու վերջիններս հնարավորություն ունենան շարունակելու իրենց բնականոն գործունեությունը:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին, եւ պատրաստ է ստեղծել աշխատանքային խումբ ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ համատեղ լուծումներ գտնելու համար:

Բարգավաճ Հայաստան կուսակցություն