Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սյունիքի մարզի քննչական բաժնում 24.05.2014թ-ին հարուցված թիվ 41106514 քրեական գործով 05.08.2014թ-ին փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ մասով այն բանի համար, որ նա. «07.04.2014թ., նախ որպես Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18.04.2014թ. արդեն հանդես գալով որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա՚ ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ. մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 առանձնասենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու` ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար»:
Թեև մեղադրանքում որպես դիմում ներկայացվածները իրականում հարցումներ են և դրանցում չկա դիմում, որով Արշավիր Խալափյանը Կապանի քաղաքապետարանին է դիմել որպես փաստաբան, ՀԿ մարզային մասնաճյուղի նախագահ կամ համակարգող, այնուամենայնիվ այս պահին այդ հանգամանքին չենք անդրադառնա, քանի որ դա էական չէ արարքը որպես առևտրային կաշառք որակելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ մասի համաձայն. «Առևտրայինկամայլկազմակերպությանծառայողի… փաստաբանիկողմիցկաշառքստանալը … կաշառքտվողիկամնրաներկայացրածանձիօգտինգործողություններկատարելուկամչկատարելուհամար՝
պատժվում է…»:
Ինչպես տեսնում ենք, առևտրային կաշառքի սուբյեկտը հատուկ սուբյեկտ է, ինչին անդրադարձել են նաև ՀՀ սահմանադրական դատարանն ու ՀՀ վճռաբեկ դատարանը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 14 հունվարի 2010թ. ՍԴՈ-851 որոշմամբ անդրադառնալով հատուկ սուբյեկտին, նշել է. «Հանցագործության հատուկ սուբյեկտը այն անձն է, որը բացի հանցագործության սուբյեկտի ընդհանուր հատկանիշներից, ունի նաև լրացուցիչ հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են գործած հանցանքի համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՀՅՔՐԴ 1/0074/01/08 քրեական գործով իր 02.06.2009թ. որոշման 16-րդ կետում նշում է. «ՀՀքրեականօրենսգրքի 200-րդհոդվածիհատուկսուբյեկտինապօրինաբարդրամ, արժեթղթերկամայլգույքէտրվումկամնրանցգույքայինբնույթիծառայություններենմատուցվում, որպեսզինրանք, իրենցգրավածդիրքիհետկապված, կաշառքտվողիօգտինկատարենորոշակիգործողություններ (անգործություն)»: Նույն որոշման 17-րդ կետում վճռաբեկ դատարանը նշում է` ամբաստանյալի կողմից ապօրինաբար դրամ ստանալը կապված է առևտրային կազմակերպությունում նրա զբաղեցրած դիրքի, ինչպես նաև նրա կողմից իրականացվող հատուկ լիազորությունների շրջանակի հետ: Նրանից է կախված եղել տուժողին պատկանող տնակը հաշվառելու հարցը, վերջինով էլ, իր հերթին, պայմանավորված է եղել տուժողին հետագայում բնակարան հատկացնելու հարցի լուծումը:
Ինչ վերաբերում է փաստաբանին, ապա վերջինս առևտրային կաշառքի (հատուկ) սուբյեկտ կարող է հանդիսանալ բացառապես փաստաբանական գործունեություն իրականացնելու կապակցությամբ արգելված արարքը կատարելու դեպքում, իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Փաստաբանականգործունեություննիրավապաշտպանգործունեությանտեսակէ, որնիրականացնումէփաստաբանըևուղղվածէիրավաբանականօգնությունստացողանձիիրավունքների, ազատություններիևշահերիիրականացմաննուպաշտպանությանը՝օրենքովչարգելվածբոլորմիջոցներովևեղանակներով»:
Տվյալ դեպքում բացակայում է այն անձը, որին իրավաբանական օգնություն ցույց տալու համար է Արշավիր Խալափյանը կատարել հարցումները, ավելին, հենց մեղադրանքի հիմքում է ընկած այն փաստը, որ Արշավիր Խալափյանը հարցումները կատարվել է որպես այն շենքի բնակիչ, որին կից իրականացվել է ինքնակամ կառույցը:
Վերը նշվածից ելնելով` Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ և հայտարարում, որ հանդես է գալու նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սյունիքի մարզի քննչական բաժնում 24.05.2014թ-ին հարուցված թիվ 41106514 քրեական գործով 05.08.2014թ-ին փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ մասով այն բանի համար, որ նա. «07.04.2014թ., նախ որպես Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18.04.2014թ. արդեն հանդես գալով որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա՚ ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ. մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 առանձնասենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու` ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար»:
Թեև մեղադրանքում որպես դիմում ներկայացվածները իրականում հարցումներ են և դրանցում չկա դիմում, որով Արշավիր Խալափյանը Կապանի քաղաքապետարանին է դիմել որպես փաստաբան, ՀԿ մարզային մասնաճյուղի նախագահ կամ համակարգող, այնուամենայնիվ այս պահին այդ հանգամանքին չենք անդրադառնա, քանի որ դա էական չէ արարքը որպես առևտրային կաշառք որակելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ մասի համաձայն. «Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի … փաստաբանի կողմից կաշառք ստանալը … կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է…»:
Ինչպես տեսնում ենք, առևտրային կաշառքի սուբյեկտը հատուկ սուբյեկտ է, ինչին անդրադարձել են նաև ՀՀ սահմանադրական դատարանն ու ՀՀ վճռաբեկ դատարանը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 14 հունվարի 2010թ. ՍԴՈ-851 որոշմամբ անդրադառնալով հատուկ սուբյեկտին, նշել է. «Հանցագործության հատուկ սուբյեկտը այն անձն է, որը բացի հանցագործության սուբյեկտի ընդհանուր հատկանիշներից, ունի նաև լրացուցիչ հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են գործած հանցանքի համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՀՅՔՐԴ 1/0074/01/08 քրեական գործով իր 02.06.2009թ. որոշման 16-րդ կետում նշում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի հատուկ սուբյեկտին ապօրինաբար դրամ, արժեթղթեր կամ այլ գույք է տրվում կամ նրանց գույքային բնույթի ծառայություններ են մատուցվում, որպեսզի նրանք, իրենց գրաված դիրքի հետ կապված, կաշառք տվողի օգտին կատարեն որոշակի գործողություններ (անգործություն)»: Նույն որոշման 17-րդ կետում վճռաբեկ դատարանը նշում է` ամբաստանյալի կողմից ապօրինաբար դրամ ստանալը կապված է առևտրային կազմակերպությունում նրա զբաղեցրած դիրքի, ինչպես նաև նրա կողմից իրականացվող հատուկ լիազորությունների շրջանակի հետ: Նրանից է կախված եղել տուժողին պատկանող տնակը հաշվառելու հարցը, վերջինով էլ, իր հերթին, պայմանավորված է եղել տուժողին հետագայում բնակարան հատկացնելու հարցի լուծումը:
Ինչ վերաբերում է փաստաբանին, ապա վերջինս առևտրային կաշառքի (հատուկ) սուբյեկտ կարող է հանդիսանալ բացառապես փաստաբանական գործունեություն իրականացնելու կապակցությամբ արգելված արարքը կատարելու դեպքում, իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով»: