Լրահոս

24.09.2014 12:30


Միջազգային կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել թիրախներին սիրիական Հալեպի մերձակայքում

Միջազգային կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել թիրախներին սիրիական Հալեպի մերձակայքում

Միջազգային կոալիցիայի օդուժը՝ ԱՄՆ գլխավորությամբ, գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի օբյեկտներին։ Ինչպես հաղորդել է «Sky News Arabia»–ն, գրոհի են ենթարկվել մի շարք թիրախներ Սիրիայի ամենախոշոր քաղաքներից մեկի շրջակայքում։

Առկա տեղեկատվության համաձայն՝ ռազմական ավիացիան ռմբակոծում էր ծայրահեղականների դիրքերն Այն–էլ–Կուբանի, Սիրրին, Կարա–Կուզակ բնակավայրերում և Էլ–Բաբ քաղաքում, որը վերահսկվում է «Իսլամական պետության» զինյալների կողմից։ Բացի այդ, որոշ ժամանակ անց կոալիցիոն ավիացիան գրոհել է ԻՊ հրամանատարական կետերը՝ Թելլ–էլ–Աբյադը՝ Ռաքքիից հյուսիս։

ԱՄՆ–ը՝ մի շարք արաբական պետությունների աջակցությամբ, սեպտեմբերի 23-ի գիշերը առաջին հրթիռա–ռումբային հարավածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայի արևելքում և արևմուտքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը