Մեծ Բրիտանիայի թագուհին մլավել է՝ տեղեկանալով Շոտլանդիայի չանկախանալու մասին
Լրագրողները պատահաբար լսել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի խոսակցությունը, որի ժամանակ Քեմերոնը խոստովանել է, որ տեղեկանալով Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների մասին՝ թագուհի Եղիսաբեթ II–ն ուրախությունից մլավել է։
«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ վարչապետի և Նյու Յորքի նախկին քաղաքապետի այս խոսակցությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ–ում «Bloomberg» մեդիաընկերության գրասենյակ Քեմերոնի այցի ժամանակ, նախատեսված չի եղել հրապարակման համար, սակայն այն պատահաբար ձայնագրել են հեռուստալրագրողները։
«Թեթևության զգացողությունն այսպիսին է. երբ դու՝ Միացյալ Թագավորության վարչապետդ, զանգահարում ես Ձերդ գերազանցությանը և ասում ես. «Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ «ok» է»։ Իսկ թագուհին մլավում է խոսափողի մեջ»,–«Բլումբերգին» պատմել է Քեմերոնը։
Նա նաև խոստովանել է, որ շատ է անհանգստացել, երբ շոտլանդական հանրաքվեից մեկ օր առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները անկախացման կողմնակիցների և «դեմ»–երի չնչին տարբերություն են տվել։ Վարչապետը կատակել է, թե հուզմունքից ստամոքսի խոց է ստացել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ին անցկացված հանրահավաքի ժամանակ Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից առանձնանալուն դեմ էր քվեարկել 55,3%–ը, իսկ անկախանալուն կողմ էր արտահայտվել 44,7%–ը։

7or.am