Լրահոս

24.09.2014 12:10


ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան երկայնքով լրացուցիչ պատնեշներ է տեղադրել

ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան երկայնքով լրացուցիչ պատնեշներ է տեղադրել

ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան երկայնքով երկաթյա մեկուկես մետրանոց պատնեշներ է տեղադրել, որոնք ընդհանրապես օգտագործում է ոստիկանությունը ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների ժամանակ։ Դրանք հայտնվել են նախօրեին նախագահական նստավայրի հյուսիսային կողմից՝ Փենսիլվանիա պողոտայում, որպեսզի բազմաթիվ զբոսաշրջիկներ և պարզապես անցորդներ չկարողական մոտենալ Սպիտակ տան հիմնական պատին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 2.4–մետրանոց պատից նախագահական նստավայր ցատկ էր կատարել 42-ամյա Օմար Գոնսալեսը, որը հասցրել էր վազքով հասնել մինչև Սպիտակ տան մուտքը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը