ԱՄՆ-ում ներկայացվել է ՀՀ «բաց երկնքի» քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին մասնակցեց ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած «World Routes 2014» 20-րդ համաժողովին:
Այն ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է աշխարհում` միևնույն ժամանակ, հանդիսանալով ոլորտի մարտահրավերների և հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 3000 պատվիրակներ, 300 ավիաուղիների, 800 օդանավակայանների, 200 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվել են ՀՀ Կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները:
Հանդիպումներ են տեղի ունեցել մոտ երկու տասնյակ ընկերությունների հետ:
Խոշորագույն այս համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի` նպաստելու Հայաստան ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավվմանը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամիՀանրային կապերի գրասենյակ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ