ԱՄՆ–ը վստահեցնում է, որ Իրաքն է իրեն խնդրել Սիրիային հարվածներ հասցնել
Վաշինգտոնը փաստում է, որ «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելն իրեն խնդրել է Իրաքը։ Այս մասին ասվում է ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի նամակում՝ ուղղված ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին։
Դիվանագետի խոսքերով՝ Բաղդադը «հստակ հասկացնել է տվել», որ բախվել է լուրջ սպառնալիքի ԻՊ կողմից սիրիական տարածքի դիրքերից շարունակվող հարձակումների պատճառով։
«Այդ թաքստոցներն օգտագործվում են ԻՊ կողմից նախապատրաստման, ծրագրավորման, ֆինանսավորման և իրաքյան ժողովրդի դեմ գրոհներ իրականացնելու համար», – նշվում է փաստաթղթում։ Դա է պատճառը, որ Իրաքի կառավարությունը խնդրել է ԱՄՆ–ին ստանձնել միջազգային ջանքերը՝ ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու Սիրիայում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։