«Ժառանգություն» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են անդրադառնալ ՀՀ կուսակցական համակարգին և ներկա քաղաքական իրողություններին վերաբերող որոշ այլ խնդիրներին։
Նախ՝ նկատեմ, որ «Ժառանգության» հետ կատարվողը ո՛չ առաջինն է և ո՛չ էլ վերջինն է լինելու։ Սա արդեն «դեժա-վյու» է հիշեցնում. սկզբում ամեն ինչ «կարգին» է լինում, լիդերի շուրջ հավաքվում են մարդիկ ու կուսակցություն ստեղծում, նորաստեղծ թիմն արտաքուստ կուռ և միասնական է թվում, իսկ հետո... նախկին թիմակիցները միմյանց հետ արդեն հարաբերվում են «Հիմարն ինքդ ես» բառապաշարով։
Ենթադրում եմ, որ «Ժառանգության» հեռացված անդամները շուտով կարող են նոր կուսակցություն բացել «Իսկական ժառանգություն» կամ այլ «սրսուռ» անվանումներով։ Եթե չբացեն էլ, ապա առնվազն նման ցանկություն հաստատ կունենան։ Համենայնդեպս, այդպես է եղել շատ կուսակցությունների ճակատագրերի հետ։ Ե՛վ ՀՀՇ-ն, և՛ ԱԺՄ-ն, և՛ մյուսները տրոհվելով՝ բազում «ճտեր» տվեցին։ Արդյունքում մենք ունենք 70-ից ավել գրանցված կուսակցություններ, որոնցից մեծ մասի անուններն ու դրանց ղեկավարների ով լինելը նույնիսկ «քոքված» լրագրողներին հայտնի չեն։
Անկախության ձեռքբերումից հետո ՀՀ-ն անցավ բազմակուսակցական համակարգի, բայց իրականում մեզանում, խոշոր հաշվով, գործում է 2 տիպի կուսակցություն՝ «Իշխանության» և «Չիշխանության»։
«Իշխանության» կուսակցությունն իր մեջ ներառում է կապիտալի հիմնական կրողներին, որոնց ձեռքում են և՛ քաղաքական որոշումների ընդունման հնարավորությունները, և՛ իշխանության պահպանությանը նպաստող տարատեսակ ռեսուրսները։ Այսինքն մենք գործ ունենք դասական օլիգարխիայի հետ, որը մարմնավորում է իշխանությունը։
«Իշխանության» կուսակցությանը կից վխտում են տարբեր ենթակուսակցություններ, որոնք իշխանական կերակրամանի փշրանքների դիմաց բազում մանր ու միջին ծառայություններ են մատուցում օրվա կառավարիչներին՝ հանդես գալով ընդդիմադիրի կամ «կատաղած» ու նողկանքի աստիճանի հասնող իշխանամետի կարգավիճակում։
Նշված համակարգից դուրս գործում է «Չիշխանության» կուսակցությունը, որը նույնպես խայտաբղետ տեսք ունի։ Նրանցից ով ավելի բարձր է գոռում՝ «Այսի՛նչ, հեռացի՛ր», նրան ընդունված է համարել տվյալ պահի ընդդիմության լիդեր։
«Իշխանության» և «Չիշխանության» առաջատար դեմքերը պարբերաբար փոխվում են, բայց գործընթացների էությունը նույնն է մնում։ Պատճառները պետք է փնտրել տնտեսական դաշտում։ Քանի դեռ մենք չունենք ազատ շուկայական հարաբերություններ, սեփականության պաշտպանության գործուն մեխանիզմներ, հնարավոր չէ ունենալ դասական իմաստով կուսակցական և, որպես հետևանք, առողջ քաղաքական համակարգ։
Գաղտնիք չէ, որ կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ են հետևյալ ռեսուրսները՝ գաղափարական, մարդկային և ֆինանսական։ Այս 3 գործոններից որևէ մեկի բացակայությունն ուղղակի անհնար է դարձնում նորմալ կուսակցության ստեղծումը։
Տարածված տեսակետ կա, թե կուսակցություններին հիմնականում խանգարում է ֆինանսների բացակայությունը, քանի որ գաղափարի ու բանիմաց մարդկանց պակաս չի եղել, բայց դա այդպես չէ։ Մենք այժմ ունենք գաղափարական և կադրային խորը ճգնաժամ ոչ միայն իշխանական, այլև չիշխանական կուսակցական դաշտում։
Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ քաղաքական անցման սկզբնական շրջանում սոցիալական լուրջ հենարան կարող են ունենալ միայն բուրժուազիայի շահերը պաշտպանող աջակողմյան կուսակցությունները, որոնք, իշխանությունը վերցնելով, կիսաավտորիտար կառավարում են իրականացնում՝ ապահովելով ժողովրդավարական տրանսֆորմացիան և ճանապարհ բացելով նաև սոցիալ-դեմոկրատների համար։
Մեզ մոտ գործող մի շարք, ֆորմալ առումով՝ լիբերալ ուղղվածության կուսակցություններ կան։ 1991-ից ի վեր բոլոր իշխանություններն էլ իրենց լիբերալ բարեփոխումների ջատագով են համարել։ Բայց իրականությունն այն է, որ իրական լիբերալներ մենք երբեք չենք ունեցել։ Չհաշված մի քանի անհատների, ովքեր իշխանության ներսում փորձել են լիբերալ գիծն առաջ տանել՝ մեր բոլոր իշխանություններն էլ նեոբոլշևիկյան մտածողության կրողներ են եղել։
Այսօր գործող Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգը նույնպես նեոբոլշևիզմի վառ օրինակ է։ Նրանց վարած քաղաքականությունը հակաշուկայական, հակաժողովրդավարական և հակալիբերալ է։ Պատահական չէ, որ սեփականության փաստացի վերաբաշխման քաղաքականությունն այժմ ուղեկցվում է «Թոշակ ենք բարձրացնում» լյումպենահաճ կարգախոսով։ Ճշմարտությունն այն է, որ իշխանությունները ո՛չ արժանապատիվ թոշակ են ունակ ապահովելու, ո՛չ էլ լայն սոցիալական հենարան կարող են ունենալ թոշակ «բարձրացնելով»։
Ընդդիմադիր կոչված հատվածն էլ է առանց հստակ արտահայտված սոցիալական հենարանի հանդես գալիս։ Բողոքական էլեկտորատը սոցիալական շերտ չէ և հստակ ձևակերպված շահերի համակարգ չունի։ Նրանք հավերժ դժգոհների բանակն են ներկայացնում, ովքեր երեկ գոռում էին՝ «Լե-վո՛ն, հեռացի՛ր», «Վազ-գե՛ն, նախագա՛հ», իսկ այժմ ձգտում են «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր», «Լե-վո՛ն, նախագա՛հ» ծրագիրն իրականություն դարձնել։
Տեսե՛ք, երկրում այժմ լրջագույն տնտեսական ճգնաժամ է, բայց մեր քաղաքական ուժերը հիմնականում շրջանցում են այդ հարցերը։ Փոքր ու միջին բիզնեսը կլինիկական մահ է տանում, խոշոր բիզնեսը փշերի վրա է նստած, իսկ մեր քաղաքական ուժերին ավելի «լուրջ» հարցեր են հուզում, օրինակ՝ «աթոռի հարցը»։ Դրա համար էլ քաղաքական կուսակցությունների մեծ մասը, լինեն դրանք իշխանական կամ ընդդիմադիր (նրանց բաժանումը խիստ պայմանական է), վարկաբեկված են և հանրության լայն շրջանակների մոտ ալերգիա են առաջացնում, քանի որ չեն արտահայտում հանրության ամենամոբիլ զանգվածի՝ բուրժուազիայի ռացիոնալ շահերը, քանի որ ամենաարդիականն այսօր բուրժուազիայի հարցն է։ Հասարակության մյուս շերտերը դեռևս չունեն հստակ ձևակերպված շահեր (ի դեպ, օբյեկտիվորեն չէին էլ կարող ունենալ) և, այդ իսկ պատճառով, պետք է ձեռք մեկնել այսօրվա «բեսպրեդելի» դեմ պայքարի պատրաստ և ունակ բիզնես շերտին։
Ներկայացնեմ գործողությունների պլան-կանխատեսում, որն, ըստ իս, կուսակցական համակարգի կայացման ալգորիթմն է։ ՀՀ կուսակցական համակարգը կկայանա այն ժամանակ, երբ իրական լիբերալ-դեմոկրատները կգան իշխանության և կիրականացնեն համապատասխան բարեփոխումներ։Դրանից հետո, օբյեկտիվորեն մեզանում կսկսի գործել ճապոնական «մեկուկես» կուսակցական համակարգը հիշեցնող մեխանիզմը։ Լիբերալ բարեփոխումների շնորհիվ կկայանան և կհզորանան ազգային բուրժուազիայի բոլոր շերտերը, որոնք, հզորանալով, կտարանջատվեն իշխանությունից և կդառնան ինքնուրույն միավորներ։ Բիզնես դաշտի մրցակցության պարագայում հետզհետե կձևավորվի աշխատուժի շուկան, որի հենքի վրա կառաջանան հզոր արհմիություններ։ Արհմիութենական շարժումը հնարավորություն կտա ձևավորել սոցիալական հզոր բազա ունեցող սոցիալ- դեմոկրատական բնույթի կուսակցություն (ներ), որը հետագայում իշխանության համար մղվող պայքարում կհաղթի լիբերալ-դեմոկրատներին, բայց այդ հաղթանակը չի նշանակի կուլակաթափություն կամ սեփականության վերաբաժանում։ Ահա այդ ժամանակ էլ կարելի է հաստատ համոզվել, որ անցումային փուլն ավարտվել է, և իշխանափոխությունը չի նշանակում սեփականության վերաբաշխում կամ կենաց-մահու խնդիր։ Այսինքն, կձևավորվի անգլոսաքսոնական աշխարհում ընդունված և բավական արդյունավետ գործող երկկուսակցական համակարգ։ Ճիշտ է, այլ քաղաքական հոսանքներ էլ կլինեն, բայց մարգինալ կարգավիճակում, և դրան շատ նորմալ պետք է վերաբերվել։ Այսպիսի գործընթացներ, ցավոք, դեռ չեն նկատվում։
Հետանկախական շրջանի բոլոր ժամանակների «Իշխանության» և «Չիշխանության» կուսակցությունները երբեք չեն փորձել ներքևից կամ վերևից բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել, այլ ընդամենը պայքարել են պսեվդոշուկայական համակարգի ընձեռած «լեվի» բարիքներից օգտվելու հնարավորություն ստանալու համար, ու այդ իսկ պատճառով էլ ընտրությունները մշտապես ընթացել են «Մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Ընդ որում՝ երկուստեք։
Այն, ինչ հիմա մենք ունենք քաղաքական հարաբերություններում, մեզ հետ է գցում որպես պետություն։ Կուսակցությունները (հատկապես՝ ընդդիմադիր) մշտապես դժգոհում են ֆինանսների բացակայությունից, բայց չեն խորանում դրանց պատճառների մեջ։ Դա միայն առաջին հայացքից է թվում, թե բոլորն էլ ունեն լավ գաղափարներ, և «Քիչ մը փող կպակսե՝ Ծապլվարում հեղափոխությունմըընելու համար»։ Փաստն այն է, որ մեր կուսակցությունների ճնշող մեծամասնությունը դուրս են ժամանակի ու քաղաքական օրինաչափությունների տրամաբանությունից, և դրա համար էլ մենք ճահճի մեջ ենք հայտնվել։ Մեր խնդիրները նաև մեր ներսում պետք է փնտրել։
Ամփոփենք. ՀՀ-ում կուսակցական համակարգի կայացումն անհնար է առանց մրցակցային տնտեսության առկայության։ «Մրցակցային բիզնեսից դեպի մրցակցային քաղաքական դաշտ» մոդելն է, որ հնարավորություն կտա ունենալ ժամանակակից ստանդարտներով կուսակցական համակարգ։ Քանի դեռ սա չկա, կուսակցությունները կստեղծվեն ու կմասնատվեն, իսկ իշխանությունն ինչ էլ որ ստեղծի, ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինի ասած, կդառնա կոմկուս։
Նկատենք, որ Հայաստանում գործող «Իշխանության» կուսակցությունները նույնքան խախուտ են, որքան որ «Չիշխանությանը»։ Պատկերացնել կարելի է, թե ի՞նչ կմնա ՀՀԿ-ից, կամ ո՞վ կմնա ՀՀԿ-ում, եթե մի օր այն չլինի իշխանություն։ Համոզված եմ, որ Հանրապետականում կմնա այնքան մարդ, որքան որ հնարավոր է տեղավորել մեկ «Ժիգուլի» մեքենայի մեջ։ Ի դեպ, ՀՀԿ-ն, երբ նոր էր ստեղծվում, հենց «Ժիգուլու» մասշտաբի կուսակցություն էր։
Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ ապագա իշխանությունը ներկայացնող լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, այլ խոսակցության թեմա է։ Միայն ասեմ, որ այդ կուսակցությունը պետք է զերծ լինի այնպիսի «շտամպներից» ու «կլիշեներից», ինչպիսիք որ այսօր վերագրվում են իրենց լիբերալ հայտարարածներին։ Այսինքն, այդ ուժը ազգային անվտանգության հարցերում պետք է չառաջնորդվի, պատկերավոր ասած, «քիրվայական» արտաքին քաղաքականությամբ։
Բանն այն է, որ Հայաստանում ձևավորվել են կեղծ կարծրատիպեր։ Ըստ այդմ, եթե դու Արցախի հարակից տարածքներն ուզում ես հանձնել, որպեսզի Ադրբեջանի հետ սահմանը բացես, իսկ Թուրքիայի հետ էլ ամեն գնով պատրաստ ես հարաբերության, որպեսզի էլի սահմանդ բացես, ուրեմն լիբերալ ես։ Եթե ռուսատյաց ես, ուրեմն լիբերալ ես։ Եթե Ցեղասպանությունն ուզում ես հանել արտաքին քաղաքականության օրակարգից, ուրեմն լիբերալ ես, եթե ուզում ես ՆԱՏՕ մտնել, ուրեմն լիբերալ ես և այլն։ Սրանք լիբերալ մտածողության մասին հուշող կեղծ «կլիշեներ» են, որոնցից պետք է ձերբազատվել։ Նշածս բանաձևերով առաջնորդվողներն իրականում նեոբոլշևիկներն են, բայց իրենք կարծում են, թե լիբերալներ են։ Այս մտածողությունն էլ է պետք կոտրել, որպեսզի մեր քաղաքական դաշտն առողջանա։ Հայաստանի զարգացմանը չի խոչընդոտում Արցախի հարցն ու թուրքերի գործած ոճրագործությունը։ Ընդհակառակը՝ այս հարցերը մեզ է՛լ ավելի մոբիլիզացվելու, ազգային-պետական ճեղքում ապահովելու լուրջ ստիմուլ են տալիս։ Ավելին, լիբերալ բարեփոխումները միայն մի դեպքում հաջողության հասնելու շանս ունեն, եթե մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար մեկտեղենք մեր բոլոր ուժերը։
Այսպիսով, ՀՀ քաղաքական դաշտը լուրջ մաքրման կարիք ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձով ահագին բան մաքրվեց։ Իշխանության ներդրած բազում քաղաքական ականներ պայթեցին։ Մյուս քաղաքական ուժերն էլ իրենց ճակատագիրը հանձնեցին մեկ մարդու տնօրինմանը ու հիմա միայն նրա քմահաճույքներից են կախված, և դա էլ է յուրօրինակ մաքրման գործընթաց։
Հայ-թուրքական ներկա հարաբերությունների նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ սկսվել է քաղաքական դաշտի մաքրման երկրորդ փուլը։ Սա շատ ավելի կարևոր փուլ է։ Եթե 2008-ին քաղաքական սանացիան վերաբերում էր անձերին (զուռնա, դհոլ և այլն), ապա այժմ տեղի է ունենում գաղափարական զտում։ Մեր ազգային անվտանգությանը վերաբերող հարցի շուրջ բյուրեղացվել է 2 խոշոր քաղաքական հոսանք՝ «Քիրվայական» և «Հայաստանակենտրոն»։ Այս 2 հոսանքերի մեջ էլ կան իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։ Առաջիկա գործընթացները հստակություն կմտցնեն, թե ով ով է։ Արձանագրենք, որ այս պահին «Քիրվայական» կուսակցությունը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, և նրան գաղափարապես աջակցում են ընդդիմադիր կոչված շատ գործիչներ, ավելի կազմակերպված է, ունի կառուցվածքային տեսք և հզոր է ռեսուրսներով։ Հայաստանակենտրոն ուժերը ցաքուցրիվ են, հստակ չեն ձևակերպել իրենց անելիքները և համեմատաբար թույլ են ռեսուրսներով։ Բայց վերջիններն, ի համեմատ քիրվայականների, ունեն հասարակության լայն շերտերի պասիվ աջակցությունը, գաղափարապես ավելի առողջ են (չնայած այստեղ էլ հանդիպում ենք ծայրահեղ ազգայնական, ոչ ռացիոնալ մոտեցումների, ինչպես որ քիրվայականների մոտ կան ծայրահեղ ղուկասղուկասյանականներ) և համապատասխան աշխատանքի պարագայում կարող են մոբիլիզացնել Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու հասնել հաջողության։ Պահը ճակատագրական է, և հապաղել չի կարելի։ Յուրաքանչյուր ուժ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը հայ-թուրքական ներկա գործընթացի և դրա ծնունդ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։ «Մի քանի վատ կետեր կան, բայց մենք, ընդհանուր առմամբ, կողմ ենք հայ-թուրքական ներկա գործընթացին» ձևակերպումներն, ըստ էության, խոսում են տվյալ մոտեցումն ունեցող ուժի «Քիրվայական» կուսակցությանը պատկանելու մասին։ Հայաստանակենտրոն ուժերը պետք է համախմբվեն և վիժեցնեն արձանագրությունների ներկայացված տարբերակը։
Քաղաքական ուժերի միջև ջրբաժանն այժմ անցնում է ՀՀ անվտանգության և զարգացման հեռանկարների մասին պատկերացումներով։ Բոլոր ռացիոնալ մտածող մարդիկ չեն կարող դեմ լինել հայ-թուրքական սահմանի բացմանն առանց նախապայմանների, բայց եթե դա կատարվում է նվաստացուցիչ և մեր անվտանգությանը սպառնացող նախապայմանների գնով (դեռ հարց է, թե Թուրքիան այսքանից հետո կբացի՞ սահմանը, թե՞ ոչ, բայց դա անիմաստ է քննարկելը), ապա նույն ռացիոնալիզմից ելնելով պետք է տապալել արձանագրությունների ընդունումը։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ։ Իշխանությունները հերթական իմիտացիային են գնում։ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 17–ին կկայանա ՀՀ նախագահի հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ, որպեսզի քննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը։Նախ եթե նախագահը խնդիր ուներ լսելու այլոց կարծիքը, ապա դա պետք է աներ արձանագրությունները հրապարակվելուց առաջ և ոչ թե հայ ժողովրդին փաստի առաջ կանգնացնելուց հետո։
Ինչ մնում է կուսակցություններին, ապա ենթադրվում է, թե ովքեր են մասնակցելու։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ ՀԱԿ-ը կամ գոնե նրա մի մասը ներկայացնող դեմքերը նույնպես ներկայանան այդ հանդիպմանը։ Այդպես հոգեպես ավելի ազնիվ կլինի, քանի որ Կոնգրեսը ներկայացնող մի շարք դեմքեր այնպիսի կրքոտությամբ են պաշտպանում Սերժ Սարգսյանի թուրքական «վոյաժները», որ նախագահի շրջապատում այդպիսի մարդկանց չես գտնի։
Եվ որպեսզի հստակություն մտնի այս տիպի հարցերում և վերը նշված խոսքերս չընկալվեն իշխանությանն ու ՀԱԿ-ին նույնացնելու փորձեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա հանրահավաքում լավ կլինի, որ հստակ պատասխանի, թե ինքը կո՞ղմ կքվեարկեր այդ արձանագրություններին, եթե լիներ նախագահ կամ խորհրդարանական խմբակցության ղեկավար, թե՞ ոչ։ Այդ դեպքում պարզ կդառնա, թե Կոնգրեսի առաջ քաշած պահանջը՝ արտահերթ ընտրությունների տեսքով ի՞նչ կարող էր փոխել բախտորոշ այս ժամանակահատվածում։ Եթե նրանց մոտեցումների նույնացում կա իշխանության հետ, ապա արտահերթի պահանջը զուտ աթոռակռիվ է հիշեցնում, որն արդեն երկրորդական հարց է։ Իսկ եթե Տեր–Պետրոսյանի մոտեցումը նախաստորագրված արձանագրություններին հստակ ժխտողական է, ապա արտահերթ գործընթացների գնալը լրիվ տրամաբանական է դառնում և բխում ՀՀ շահերից։
Կրկնեմ. շատ կոնկրետ է հարցը և շատ կոնկրետ պատասխան է պահանջում։ «Վատն է արձանագրությունը, բայց...» պատասխանի տարբերակը կմեկնաբանվի հոգուտ Սերժ Սարգսյանի։ Եվս մեկ խնդիր, որը վերաբերում է ՀԱԿ–ին։ Ճիշտ կլիներ, որպեսզի հստակեցվեր, թե ի՞նչ ասել է ՀԱԿ–ի տեսակետ։ Բանն այն է, որ Կոնգրեսը ներկայացնող տարբեր ուժեր ունեն տարբեր կարծիքներ։ Մեզ ասում են, որ դա նորմալ է։ Վիճելի ձևակերպում է, բայց թողնենք դա։ Հստակություն է անհրաժեշտ ՀԱԿ–ի տարածած հայտարարությունների մասով։ ՀԱԿ անդամ կուսակցությունների մի շարք գործիչներ լրիվ հակառակ կարծիք ունեն հայ–թուրքական ներկա գործընթացների վերաբերյալ, քան դա ներկայացված էր ՀԱԿ հայտարարության մեջ։ Այստեղ էլ է հստակություն պետք։ Օրինակ Սուրեն Սուրենյանցի՞, Ժիրայր Սեֆիլյանի՞, Վահան Շիրխանյանի՞, թե՞ Սոս Գիմիշյանի տեսակետներն են ՀԱԿ–ինը։ Իսկ միգուցե՞ նրանցից ոչ մեկինը։ Մի խոսքով հստակություն է պետք։ Այդ հստակությունը հա՛մ ՀԱԿ–ին օգտակար կլինի, հա՛մ էլ՝ հանրությանը։
Ջրբաժան
«Ժառանգություն» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են անդրադառնալ ՀՀ կուսակցական համակարգին և ներկա քաղաքական իրողություններին վերաբերող որոշ այլ խնդիրներին։
Նախ՝ նկատեմ, որ «Ժառանգության» հետ կատարվողը ո՛չ առաջինն է և ո՛չ էլ վերջինն է լինելու։ Սա արդեն «դեժա-վյու» է հիշեցնում. սկզբում ամեն ինչ «կարգին» է լինում, լիդերի շուրջ հավաքվում են մարդիկ ու կուսակցություն ստեղծում, նորաստեղծ թիմն արտաքուստ կուռ և միասնական է թվում, իսկ հետո... նախկին թիմակիցները միմյանց հետ արդեն հարաբերվում են «Հիմարն ինքդ ես» բառապաշարով։
Ենթադրում եմ, որ «Ժառանգության» հեռացված անդամները շուտով կարող են նոր կուսակցություն բացել «Իսկական ժառանգություն» կամ այլ «սրսուռ» անվանումներով։ Եթե չբացեն էլ, ապա առնվազն նման ցանկություն հաստատ կունենան։ Համենայնդեպս, այդպես է եղել շատ կուսակցությունների ճակատագրերի հետ։ Ե՛վ ՀՀՇ-ն, և՛ ԱԺՄ-ն, և՛ մյուսները տրոհվելով՝ բազում «ճտեր» տվեցին։ Արդյունքում մենք ունենք 70-ից ավել գրանցված կուսակցություններ, որոնցից մեծ մասի անուններն ու դրանց ղեկավարների ով լինելը նույնիսկ «քոքված» լրագրողներին հայտնի չեն։
Անկախության ձեռքբերումից հետո ՀՀ-ն անցավ բազմակուսակցական համակարգի, բայց իրականում մեզանում, խոշոր հաշվով, գործում է 2 տիպի կուսակցություն՝ «Իշխանության» և «Չիշխանության»։
«Իշխանության» կուսակցությունն իր մեջ ներառում է կապիտալի հիմնական կրողներին, որոնց ձեռքում են և՛ քաղաքական որոշումների ընդունման հնարավորությունները, և՛ իշխանության պահպանությանը նպաստող տարատեսակ ռեսուրսները։ Այսինքն մենք գործ ունենք դասական օլիգարխիայի հետ, որը մարմնավորում է իշխանությունը։
«Իշխանության» կուսակցությանը կից վխտում են տարբեր ենթակուսակցություններ, որոնք իշխանական կերակրամանի փշրանքների դիմաց բազում մանր ու միջին ծառայություններ են մատուցում օրվա կառավարիչներին՝ հանդես գալով ընդդիմադիրի կամ «կատաղած» ու նողկանքի աստիճանի հասնող իշխանամետի կարգավիճակում։
Նշված համակարգից դուրս գործում է «Չիշխանության» կուսակցությունը, որը նույնպես խայտաբղետ տեսք ունի։ Նրանցից ով ավելի բարձր է գոռում՝ «Այսի՛նչ, հեռացի՛ր», նրան ընդունված է համարել տվյալ պահի ընդդիմության լիդեր։
«Իշխանության» և «Չիշխանության» առաջատար դեմքերը պարբերաբար փոխվում են, բայց գործընթացների էությունը նույնն է մնում։ Պատճառները պետք է փնտրել տնտեսական դաշտում։ Քանի դեռ մենք չունենք ազատ շուկայական հարաբերություններ, սեփականության պաշտպանության գործուն մեխանիզմներ, հնարավոր չէ ունենալ դասական իմաստով կուսակցական և, որպես հետևանք, առողջ քաղաքական համակարգ։
Գաղտնիք չէ, որ կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ են հետևյալ ռեսուրսները՝ գաղափարական, մարդկային և ֆինանսական։ Այս 3 գործոններից որևէ մեկի բացակայությունն ուղղակի անհնար է դարձնում նորմալ կուսակցության ստեղծումը։
Տարածված տեսակետ կա, թե կուսակցություններին հիմնականում խանգարում է ֆինանսների բացակայությունը, քանի որ գաղափարի ու բանիմաց մարդկանց պակաս չի եղել, բայց դա այդպես չէ։ Մենք այժմ ունենք գաղափարական և կադրային խորը ճգնաժամ ոչ միայն իշխանական, այլև չիշխանական կուսակցական դաշտում։
Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ քաղաքական անցման սկզբնական շրջանում սոցիալական լուրջ հենարան կարող են ունենալ միայն բուրժուազիայի շահերը պաշտպանող աջակողմյան կուսակցությունները, որոնք, իշխանությունը վերցնելով, կիսաավտորիտար կառավարում են իրականացնում՝ ապահովելով ժողովրդավարական տրանսֆորմացիան և ճանապարհ բացելով նաև սոցիալ-դեմոկրատների համար։
Մեզ մոտ գործող մի շարք, ֆորմալ առումով՝ լիբերալ ուղղվածության կուսակցություններ կան։ 1991-ից ի վեր բոլոր իշխանություններն էլ իրենց լիբերալ բարեփոխումների ջատագով են համարել։ Բայց իրականությունն այն է, որ իրական լիբերալներ մենք երբեք չենք ունեցել։ Չհաշված մի քանի անհատների, ովքեր իշխանության ներսում փորձել են լիբերալ գիծն առաջ տանել՝ մեր բոլոր իշխանություններն էլ նեոբոլշևիկյան մտածողության կրողներ են եղել։
Այսօր գործող Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգը նույնպես նեոբոլշևիզմի վառ օրինակ է։ Նրանց վարած քաղաքականությունը հակաշուկայական, հակաժողովրդավարական և հակալիբերալ է։ Պատահական չէ, որ սեփականության փաստացի վերաբաշխման քաղաքականությունն այժմ ուղեկցվում է «Թոշակ ենք բարձրացնում» լյումպենահաճ կարգախոսով։ Ճշմարտությունն այն է, որ իշխանությունները ո՛չ արժանապատիվ թոշակ են ունակ ապահովելու, ո՛չ էլ լայն սոցիալական հենարան կարող են ունենալ թոշակ «բարձրացնելով»։
Ընդդիմադիր կոչված հատվածն էլ է առանց հստակ արտահայտված սոցիալական հենարանի հանդես գալիս։ Բողոքական էլեկտորատը սոցիալական շերտ չէ և հստակ ձևակերպված շահերի համակարգ չունի։ Նրանք հավերժ դժգոհների բանակն են ներկայացնում, ովքեր երեկ գոռում էին՝ «Լե-վո՛ն, հեռացի՛ր», «Վազ-գե՛ն, նախագա՛հ», իսկ այժմ ձգտում են «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր», «Լե-վո՛ն, նախագա՛հ» ծրագիրն իրականություն դարձնել։
Տեսե՛ք, երկրում այժմ լրջագույն տնտեսական ճգնաժամ է, բայց մեր քաղաքական ուժերը հիմնականում շրջանցում են այդ հարցերը։ Փոքր ու միջին բիզնեսը կլինիկական մահ է տանում, խոշոր բիզնեսը փշերի վրա է նստած, իսկ մեր քաղաքական ուժերին ավելի «լուրջ» հարցեր են հուզում, օրինակ՝ «աթոռի հարցը»։ Դրա համար էլ քաղաքական կուսակցությունների մեծ մասը, լինեն դրանք իշխանական կամ ընդդիմադիր (նրանց բաժանումը խիստ պայմանական է), վարկաբեկված են և հանրության լայն շրջանակների մոտ ալերգիա են առաջացնում, քանի որ չեն արտահայտում հանրության ամենամոբիլ զանգվածի՝ բուրժուազիայի ռացիոնալ շահերը, քանի որ ամենաարդիականն այսօր բուրժուազիայի հարցն է։ Հասարակության մյուս շերտերը դեռևս չունեն հստակ ձևակերպված շահեր (ի դեպ, օբյեկտիվորեն չէին էլ կարող ունենալ) և, այդ իսկ պատճառով, պետք է ձեռք մեկնել այսօրվա «բեսպրեդելի» դեմ պայքարի պատրաստ և ունակ բիզնես շերտին։
Ներկայացնեմ գործողությունների պլան-կանխատեսում, որն, ըստ իս, կուսակցական համակարգի կայացման ալգորիթմն է։ ՀՀ կուսակցական համակարգը կկայանա այն ժամանակ, երբ իրական լիբերալ-դեմոկրատները կգան իշխանության և կիրականացնեն համապատասխան բարեփոխումներ։ Դրանից հետո, օբյեկտիվորեն մեզանում կսկսի գործել ճապոնական «մեկուկես» կուսակցական համակարգը հիշեցնող մեխանիզմը։ Լիբերալ բարեփոխումների շնորհիվ կկայանան և կհզորանան ազգային բուրժուազիայի բոլոր շերտերը, որոնք, հզորանալով, կտարանջատվեն իշխանությունից և կդառնան ինքնուրույն միավորներ։ Բիզնես դաշտի մրցակցության պարագայում հետզհետե կձևավորվի աշխատուժի շուկան, որի հենքի վրա կառաջանան հզոր արհմիություններ։ Արհմիութենական շարժումը հնարավորություն կտա ձևավորել սոցիալական հզոր բազա ունեցող սոցիալ- դեմոկրատական բնույթի կուսակցություն (ներ), որը հետագայում իշխանության համար մղվող պայքարում կհաղթի լիբերալ-դեմոկրատներին, բայց այդ հաղթանակը չի նշանակի կուլակաթափություն կամ սեփականության վերաբաժանում։ Ահա այդ ժամանակ էլ կարելի է հաստատ համոզվել, որ անցումային փուլն ավարտվել է, և իշխանափոխությունը չի նշանակում սեփականության վերաբաշխում կամ կենաց-մահու խնդիր։ Այսինքն, կձևավորվի անգլոսաքսոնական աշխարհում ընդունված և բավական արդյունավետ գործող երկկուսակցական համակարգ։ Ճիշտ է, այլ քաղաքական հոսանքներ էլ կլինեն, բայց մարգինալ կարգավիճակում, և դրան շատ նորմալ պետք է վերաբերվել։ Այսպիսի գործընթացներ, ցավոք, դեռ չեն նկատվում։
Հետանկախական շրջանի բոլոր ժամանակների «Իշխանության» և «Չիշխանության» կուսակցությունները երբեք չեն փորձել ներքևից կամ վերևից բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել, այլ ընդամենը պայքարել են պսեվդոշուկայական համակարգի ընձեռած «լեվի» բարիքներից օգտվելու հնարավորություն ստանալու համար, ու այդ իսկ պատճառով էլ ընտրությունները մշտապես ընթացել են «Մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Ընդ որում՝ երկուստեք։
Այն, ինչ հիմա մենք ունենք քաղաքական հարաբերություններում, մեզ հետ է գցում որպես պետություն։ Կուսակցությունները (հատկապես՝ ընդդիմադիր) մշտապես դժգոհում են ֆինանսների բացակայությունից, բայց չեն խորանում դրանց պատճառների մեջ։ Դա միայն առաջին հայացքից է թվում, թե բոլորն էլ ունեն լավ գաղափարներ, և «Քիչ մը փող կպակսե՝ Ծապլվարում հեղափոխություն մը ընելու համար»։ Փաստն այն է, որ մեր կուսակցությունների ճնշող մեծամասնությունը դուրս են ժամանակի ու քաղաքական օրինաչափությունների տրամաբանությունից, և դրա համար էլ մենք ճահճի մեջ ենք հայտնվել։ Մեր խնդիրները նաև մեր ներսում պետք է փնտրել։
Ամփոփենք. ՀՀ-ում կուսակցական համակարգի կայացումն անհնար է առանց մրցակցային տնտեսության առկայության։ «Մրցակցային բիզնեսից դեպի մրցակցային քաղաքական դաշտ» մոդելն է, որ հնարավորություն կտա ունենալ ժամանակակից ստանդարտներով կուսակցական համակարգ։ Քանի դեռ սա չկա, կուսակցությունները կստեղծվեն ու կմասնատվեն, իսկ իշխանությունն ինչ էլ որ ստեղծի, ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինի ասած, կդառնա կոմկուս։
Նկատենք, որ Հայաստանում գործող «Իշխանության» կուսակցությունները նույնքան խախուտ են, որքան որ «Չիշխանությանը»։ Պատկերացնել կարելի է, թե ի՞նչ կմնա ՀՀԿ-ից, կամ ո՞վ կմնա ՀՀԿ-ում, եթե մի օր այն չլինի իշխանություն։ Համոզված եմ, որ Հանրապետականում կմնա այնքան մարդ, որքան որ հնարավոր է տեղավորել մեկ «Ժիգուլի» մեքենայի մեջ։ Ի դեպ, ՀՀԿ-ն, երբ նոր էր ստեղծվում, հենց «Ժիգուլու» մասշտաբի կուսակցություն էր։
Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ ապագա իշխանությունը ներկայացնող լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, այլ խոսակցության թեմա է։ Միայն ասեմ, որ այդ կուսակցությունը պետք է զերծ լինի այնպիսի «շտամպներից» ու «կլիշեներից», ինչպիսիք որ այսօր վերագրվում են իրենց լիբերալ հայտարարածներին։ Այսինքն, այդ ուժը ազգային անվտանգության հարցերում պետք է չառաջնորդվի, պատկերավոր ասած, «քիրվայական» արտաքին քաղաքականությամբ։
Բանն այն է, որ Հայաստանում ձևավորվել են կեղծ կարծրատիպեր։ Ըստ այդմ, եթե դու Արցախի հարակից տարածքներն ուզում ես հանձնել, որպեսզի Ադրբեջանի հետ սահմանը բացես, իսկ Թուրքիայի հետ էլ ամեն գնով պատրաստ ես հարաբերության, որպեսզի էլի սահմանդ բացես, ուրեմն լիբերալ ես։ Եթե ռուսատյաց ես, ուրեմն լիբերալ ես։ Եթե Ցեղասպանությունն ուզում ես հանել արտաքին քաղաքականության օրակարգից, ուրեմն լիբերալ ես, եթե ուզում ես ՆԱՏՕ մտնել, ուրեմն լիբերալ ես և այլն։ Սրանք լիբերալ մտածողության մասին հուշող կեղծ «կլիշեներ» են, որոնցից պետք է ձերբազատվել։ Նշածս բանաձևերով առաջնորդվողներն իրականում նեոբոլշևիկներն են, բայց իրենք կարծում են, թե լիբերալներ են։ Այս մտածողությունն էլ է պետք կոտրել, որպեսզի մեր քաղաքական դաշտն առողջանա։ Հայաստանի զարգացմանը չի խոչընդոտում Արցախի հարցն ու թուրքերի գործած ոճրագործությունը։ Ընդհակառակը՝ այս հարցերը մեզ է՛լ ավելի մոբիլիզացվելու, ազգային-պետական ճեղքում ապահովելու լուրջ ստիմուլ են տալիս։ Ավելին, լիբերալ բարեփոխումները միայն մի դեպքում հաջողության հասնելու շանս ունեն, եթե մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար մեկտեղենք մեր բոլոր ուժերը։
Այսպիսով, ՀՀ քաղաքական դաշտը լուրջ մաքրման կարիք ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձով ահագին բան մաքրվեց։ Իշխանության ներդրած բազում քաղաքական ականներ պայթեցին։ Մյուս քաղաքական ուժերն էլ իրենց ճակատագիրը հանձնեցին մեկ մարդու տնօրինմանը ու հիմա միայն նրա քմահաճույքներից են կախված, և դա էլ է յուրօրինակ մաքրման գործընթաց։
Հայ-թուրքական ներկա հարաբերությունների նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ սկսվել է քաղաքական դաշտի մաքրման երկրորդ փուլը։ Սա շատ ավելի կարևոր փուլ է։ Եթե 2008-ին քաղաքական սանացիան վերաբերում էր անձերին (զուռնա, դհոլ և այլն), ապա այժմ տեղի է ունենում գաղափարական զտում։ Մեր ազգային անվտանգությանը վերաբերող հարցի շուրջ բյուրեղացվել է 2 խոշոր քաղաքական հոսանք՝ «Քիրվայական» և «Հայաստանակենտրոն»։ Այս 2 հոսանքերի մեջ էլ կան իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։ Առաջիկա գործընթացները հստակություն կմտցնեն, թե ով ով է։ Արձանագրենք, որ այս պահին «Քիրվայական» կուսակցությունը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, և նրան գաղափարապես աջակցում են ընդդիմադիր կոչված շատ գործիչներ, ավելի կազմակերպված է, ունի կառուցվածքային տեսք և հզոր է ռեսուրսներով։ Հայաստանակենտրոն ուժերը ցաքուցրիվ են, հստակ չեն ձևակերպել իրենց անելիքները և համեմատաբար թույլ են ռեսուրսներով։ Բայց վերջիններն, ի համեմատ քիրվայականների, ունեն հասարակության լայն շերտերի պասիվ աջակցությունը, գաղափարապես ավելի առողջ են (չնայած այստեղ էլ հանդիպում ենք ծայրահեղ ազգայնական, ոչ ռացիոնալ մոտեցումների, ինչպես որ քիրվայականների մոտ կան ծայրահեղ ղուկասղուկասյանականներ) և համապատասխան աշխատանքի պարագայում կարող են մոբիլիզացնել Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու հասնել հաջողության։ Պահը ճակատագրական է, և հապաղել չի կարելի։ Յուրաքանչյուր ուժ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը հայ-թուրքական ներկա գործընթացի և դրա ծնունդ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։ «Մի քանի վատ կետեր կան, բայց մենք, ընդհանուր առմամբ, կողմ ենք հայ-թուրքական ներկա գործընթացին» ձևակերպումներն, ըստ էության, խոսում են տվյալ մոտեցումն ունեցող ուժի «Քիրվայական» կուսակցությանը պատկանելու մասին։ Հայաստանակենտրոն ուժերը պետք է համախմբվեն և վիժեցնեն արձանագրությունների ներկայացված տարբերակը։
Քաղաքական ուժերի միջև ջրբաժանն այժմ անցնում է ՀՀ անվտանգության և զարգացման հեռանկարների մասին պատկերացումներով։ Բոլոր ռացիոնալ մտածող մարդիկ չեն կարող դեմ լինել հայ-թուրքական սահմանի բացմանն առանց նախապայմանների, բայց եթե դա կատարվում է նվաստացուցիչ և մեր անվտանգությանը սպառնացող նախապայմանների գնով (դեռ հարց է, թե Թուրքիան այսքանից հետո կբացի՞ սահմանը, թե՞ ոչ, բայց դա անիմաստ է քննարկելը), ապա նույն ռացիոնալիզմից ելնելով պետք է տապալել արձանագրությունների ընդունումը։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ։ Իշխանությունները հերթական իմիտացիային են գնում։ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 17–ին կկայանա ՀՀ նախագահի հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ, որպեսզի քննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը։ Նախ եթե նախագահը խնդիր ուներ լսելու այլոց կարծիքը, ապա դա պետք է աներ արձանագրությունները հրապարակվելուց առաջ և ոչ թե հայ ժողովրդին փաստի առաջ կանգնացնելուց հետո։