Լրահոս

14.09.2009 16:11


Ալ. Թոփչյան. «Դա Հայաստանի և սփյուռքի միջև անպայման խնդիրներ կառաջացնի»

Ալ. Թոփչյան. «Դա Հայաստանի և սփյուռքի միջև անպայման խնդիրներ կառաջացնի»

«Հայելի» ակումբում Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա հայ-թուրքական արձանագրությունների ազդեցության մասին խոսելիս հրապարակախոս, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանն ասել է.

-Ընդունենք, որ դա Հայաստանի և սփյուռքի միջև անպայման խնդիրներ կառաջացնի։ Սակայն նրանք պետք է գիտակցեն այդ փաստաթղթերի և հարաբերությունների բարելավման անխուսափելիությունը, անհրաժեշտությունը և նույնիսկ օգտակարությունը։ Բնական չէ, որ հարևանի հետ չունես հարաբերություններ։ Խնդիրների լուծմանը հասնելու համար ինչ-որ հարաբերություն պետք է սկսենք։

Նրա կարծիքով փաստաթուղթը, որն առանց նախապայմանների է, արդեն իսկ առաջընթաց է, և սա փորձություն է, որի միջով պետք է անցնի Հայաստանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը