Լրահոս

23.09.2014 18:27


Իտալիան իսլամիստների դեմ պայքարող կոալիցիային հրահանգիչներ և լիցքավորող ինքնաթիռներ կտրամադրի

Իտալիան իսլամիստների դեմ պայքարող կոալիցիային հրահանգիչներ և լիցքավորող ինքնաթիռներ կտրամադրի

Իտալիան աջակցում է միջազգային կոալիցիային «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում և նրա կարիքների համար կտրամադրի հրահանգիչներ և լիցքավորող ինքնաթիռներ։ Այս մասին հաղորդել է պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին։ Նա հիշեցրել է, որ իտալացի զինվորականները գտնվում են ամերիկյան Ֆլորիդա նահանգում, որտեղ տեղակայված է Իրաքում և Սիրիայում գործողության շտաբը։

«Մենք մանրամասն տեղեկատվություն ենք ստանում գործողության ընթացքի մասին և ուշադիր գնահատում ենք մեր հետագա հնարավոր գործողությունները», – նշել է Պինոտտին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը