Դամասկոսը ողջունում է միջազգային հանրության ցանկացած օգնություն իսլամիստների դեմ պայքարում
Սիրիան չի դադարեցնի պայքարը երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների դեմ։ Այս մասին հաղորդել է Սիրիայի ԱԳՆ–ն։ Պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Սիրիայի և Իրաքի միջև գործողությունների համաձայնեցումը մնում է ամենաբարձր մակարդակում»։ Բացի այդ, Դամասկոսը ողջունում է ցանկացած օգնություն միջազգային հանրության կողմից ԻՊ դեմ պայքարում։
Սիրիայի ԱԳՆ–ն Վաշինգտոնից Իրաքի գործընկերների միջոցով ուղերձ է ստացել, ըստ որի՝ ԱՄՆ–ը և մի քանի դաշնակից երկիր ավիահարվածներ են հասցնելու ԻՊ դիրքերի ուղղությամբ Սիրիայում։ Ուղերձը ստանալուց ժամեր անց ավիահարվածներ են իրականացվել արաբական հանրապետության արևելքում՝ Ռաքքա քաղաքի շրջանում, որը համարվում է իսլամիստների ապաստանը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։