Լրահոս

23.09.2014 15:47


Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կարող է դառնալ խոշորներից մեկը Մեծ Բրիտանիայում

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կարող է դառնալ խոշորներից մեկը Մեծ Բրիտանիայում

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ Շոտլանդիայում անկախության հանրաքվեի նախաձեռնողը, կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի ամենախոշոր քաղաքական ուժերից մեկը։ Այս մասին, ինչպես հաղորդում է սեպտեմբերի 23-ին «The Guardian»–ը, վկայում է կուսակցության անդամների թվի կտրուկ աճը։

Կուսակցության առաջնորդներից մեկի՝ Փիթեր Մարրելայի տվյալներով՝ վերջին չորս օրվա ընթացքում կուսակցության շարքերը համալրվել են 18 հազար անդամով և այժմ ռեկորդային մակարդակի հասել՝ ավելի քան 43.6 հազարի։ Այդպիսով, Մարրելի խոսքերով, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը դառնում է երրորդ խոշոր կուսակցությունը Միացյալ Թագավորությունում՝ անցնելով «Լիբերալ–ժողովրդավարական»–ից և Անկախների կուսակցությունից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը