Լրահոս

23.09.2014 15:34


Ուկրաինայում 690 պատգամավորի թեկնածու է գրանցվել

Ուկրաինայում 690 պատգամավորի թեկնածու է գրանցվել

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 690 պատգամավորի թեկնածու է գրանցել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար համապետական բազմամանդատ ընտրատարածքներում։ Ինչպես հայտնել է ԿԸՀ մամուլի ծառայությունը, Գերագույն ռադայի 215 պատգամավորի թեկնածու ընդգրկվել է «Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության ցուցակում, որը կգլխավորի Յուլյա Տիմոշենկոն։ Բացի այդ, 205 թեկնածու է գրանցվել «Կոմունիստական կուսակցությունից», 146-ը՝ Անատոլի Գրիցենկոյի «Քաղաքացիական դիրքորոշումից», 90-ը՝ «Վերածնունդից», 30-ը՝ «Ուկրաինայի քաղաքացիական շարժումից»։

Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի 5 քաղաքական ուժ՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» («Սոլիդարնոստ» և ՈւԴԱՌ կուսակցությունները), Օլեգ Լյաշկոյի «Ռադիկալ կուսակցությունը», Անատոլի Գրիցենկոյի «Քաղաքացիական դիրքորոշումը», որն ընտրություններին ընդհանուր ցուցակով է մասնակցում «Ժողովրդավարական դաշինքի», «Բատկիվշչինայի» հետ, և «Ազգային ճակատը»՝ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը