Քաղաքական

23.09.2014 15:23


Ըստ Գալուստ Սահակյանի՝ ՀՀԿ–ն կողմ է կիսանախագահականին, բայց իրեն զսպում է

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ՀՀԿ–ն կողմ է կիսանախագահականին, բայց իրեն զսպում է

«7օր»–ի թղթակիցը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչով է բացատրում իր կուսակից ՀՀԿ–ականների կարճ հիշողությունը, որ ընդամենը մեկ տարի առաջ խիստ քննադատում և անգամ վտանգավոր էին համարում կառավարման խորհրդարանական համակարգը, իսկ այսօր նույն եռանդով հակառակն են պնդում։

–Հանրապետականին՝ որպես կուսակցություն, գործող կիսանախագահական համակարգը լրիվ ձեռնտու է, բայց դա նե՛ղ կուսակցական շահերից ելնելով։ Իսկ համապետական շահերից ելնելով (մենք արդեն փորձությունների ճանապարհ ենք անցել)՝ գտնում ենք, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի խնդիր է առաջացել։ Մենք ոչ թե գնահատում ենք, որ դա այն բանաձևն է, որը սպառիչ կերպով բավարարում է ՀՀԿ–ին, այլ սպառիչ ձևով բավարարում է մեր հասարակությա՛նը և քաղաքական ուժերի՛ն,–ասել է Գ. Սահակյանը։

Նա պնդել է, որ մեկ տարի այսօր առկա այդ պայմանները չկային։

–Այսօր ոչ թե մտածում ենք՝ կառավարման չինովնիկական պրոցեսներով առաջ գնանք, այլ քաղաքական համակարգը ինքը կարողանա կառավարման մաս դառնալ, և այս տեսակետից մենք ինքներս մեզ զսպման մեխանիզմներով գնում ենք այդ ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարման ձևին,–ավելացրել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը