Լրահոս

23.09.2014 14:38


Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան

Ցուցարարները փակել  են Տիգրան Մեծ պողոտան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայրաքաղաքի զգալի թվով տոնավաճառների հազարավոր առևտրականներ բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ցուցարարների պատվիրակությանը Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բոլոր պահանջները գրավոր ներկայացնել։ Վարչապետը դա հիմնավորել է օրենսդրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտ կլինեն ցուցարարների պահանջները բավարարելու համար։ Առևտրականները հրաժարվել են առաջարկից և փակել Տիգրան Մեծ պողոտան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը պարտավորեցնում է պարբերաբար տեղեկություններ հայտնել վաճառված ապրանքների մասին: Հենց այս օրենքն էլ դարձել է առևտրականների բողոքի աղբյուրը։

Լուսանկարը՝ ilur.am-ի։

Այս խորագրի վերջին նյութերը