Լրահոս

23.09.2014 14:07


Լեռնիկ Ալեքսանյան. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա»

Լեռնիկ Ալեքսանյան. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, խոսելով Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներից, ասել է, որ դրանք միանշանակ կազդեն Հայաստանի վրա. «Մենք հնարավորություն ունենք ճիշտ, արդյունավետ օգտագործելու պահերը, առավել ևս՝ գյուղատնտեսության զարգացման առումով»։

Ըստ բանախոսի՝ Հայաստանի անդամակցության որոշումը ԵՏՄ–ին հանկարծակի չի եղել.

«Հայաստանն ավելի շատ հնարավորություն ունի Եվրասիական միության հետ համագործակցելու, քանի որ կան ընդհանուր կապեր, շահեր, միասին ապրած ժամանակահատված»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը