Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ֆրանսիական շուկայում
Սույն թվականի սեպտեմբերի 23-26-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք «TopResa' 2014» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին:
Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 160 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և մոտ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր և քարտեզներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը և բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամիՀանրային կապերի գրասենյակ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ