ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ
Այսօր Խաղաղության միջազգային օրն է։ Ամեն տարի այս օրը Միավորված ազգերի կազմակերպությունը համաշխարհային հրադադարի կոչ է անում։ Մենք հակամարտող կողմերին խնդրում ենք վայր դնել զենքը, որպեսզի բոլորը կարողանան շնչել խաղաղության օդը։ Զինված հակամարտությունը անասելի վիշտ է պատճառում ընտանիքներին, համայնքներին և ամբողջ երկրների։ Չափազանց մեծ թվով մարդիկ այսօր տուժում են ռազմատենչ մարդկանց ու ահաբեկիչների վայրագությունների պատճառով։ Եկեք համերաշխություն հայտնենք այդ մարդկանց։ Խաղաղությունն ու անվտանգությունը սոցիալական առաջընթացի և կայուն զարգացման անհրաժեշտ հիմքերն են։ Ահա թե ինչու երեք տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը ամրագրեց ժողովուրդների խաղաղության իրավունքը։ Գալիք տարվա ընթացքում մենք կնշենք Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակը։ Մեր կազմակերպությունը հիմնված է հաջորդ սերունդներին պատերազմի արհավիրքից ձերբազատելու հանձնառության վրա։ Մենք մեծ հաջողությունների ենք հասել։ Բայց շատ ավելին դեռ պետք է անենք։ Պետք է մարենք ծայրահեղականության կրակը և հաղթահարենք հակամարտության խորքային պատճառները։ Խաղաղությունը երկար ճանապարհ է, որը մենք պետք է կտրենք միասին՝ քայլ առ քայլ, սկսած այսօրվանից։ Եկեք բոլորս կեսօրին մեկ րոպե լռություն պահպանենք։ Եկեք խորհենք խաղաղության մասին և այն մասին, թե ինչ արժեք ունի այն մեր մարդկային ընտանիքի համար։ Եկեք ամուր պահենք այն մեր սրտերում ու մտքերում և հոգածություն հանդես բերենք, որպեսզի հնարավորություն ունենա հասակ առնելու և փթթելու։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ
Այսօր Խաղաղության միջազգային օրն է։
Ամեն տարի այս օրը Միավորված ազգերի կազմակերպությունը համաշխարհային հրադադարի կոչ է անում։ Մենք հակամարտող կողմերին խնդրում ենք վայր դնել զենքը, որպեսզի բոլորը կարողանան շնչել խաղաղության օդը։ Զինված հակամարտությունը անասելի վիշտ է պատճառում ընտանիքներին, համայնքներին և ամբողջ երկրների։ Չափազանց մեծ թվով մարդիկ այսօր տուժում են ռազմատենչ մարդկանց ու ահաբեկիչների վայրագությունների պատճառով։ Եկեք համերաշխություն հայտնենք այդ մարդկանց։
Խաղաղությունն ու անվտանգությունը սոցիալական առաջընթացի և կայուն զարգացման անհրաժեշտ հիմքերն են։ Ահա թե ինչու երեք տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը ամրագրեց ժողովուրդների խաղաղության իրավունքը։ Գալիք տարվա ընթացքում մենք կնշենք Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակը։
Մեր կազմակերպությունը հիմնված է հաջորդ սերունդներին պատերազմի արհավիրքից ձերբազատելու հանձնառության վրա։ Մենք մեծ հաջողությունների ենք հասել։
Բայց շատ ավելին դեռ պետք է անենք։ Պետք է մարենք ծայրահեղականության կրակը և հաղթահարենք հակամարտության խորքային պատճառները։ Խաղաղությունը երկար ճանապարհ է, որը մենք պետք է կտրենք միասին՝ քայլ առ քայլ, սկսած այսօրվանից։ Եկեք բոլորս կեսօրին մեկ րոպե լռություն պահպանենք։ Եկեք խորհենք խաղաղության մասին և այն մասին, թե ինչ արժեք ունի այն մեր մարդկային ընտանիքի համար։
Եկեք ամուր պահենք այն մեր սրտերում ու մտքերում և հոգածություն հանդես բերենք, որպեսզի հնարավորություն ունենա հասակ առնելու և փթթելու։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մուն